17.01.2019

Եկե՛ք լինենք ավելի ուշադիր և խնայողաբար օգտագործենք էլեկտրաէներգիան

Էլեկտրաէներգիայի համար վճարվող գումարը յուրաքանչյուրիս ընտանիքի ամսական ծախսերի մեջ մեծ մաս է կազմում։ Բոլորս  բողոքում ենք սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարած գումարի մեծ չափից, սակայն  այդ ծախսը նվազեցնելու համար որևէ քայլ չենք իրականացնում։ Մենք հիմնականում ուշադրություն չենք դարձնում, թե որքան անզգույշ ու անխնայողաբար ենք օգտագործում էլեկտրաէներգիան՝ հաճախ մոռանում ենք  անջատել սենյակի լույսը, միացրած ենք թողնում հեռուստացույցն ու համակարգիչը, տարատեսակ լիցքավորիչները և այլն, և այլն։ Այս խնդրին ամենուր է։ Շատ համայնքներ ապահովված են գիշերային լուսավորության համակարգով։ Անզգուշության կամ համակարգի անսարքության պատճառով փողոցային լույսերը հաճախ միացրած են լինում նաև ցերեկները՝ դառնալով հավելյալ ծախսերի պատճառ։


Իսկ երբևէ մտածե՞լ ենք, թե  որքան էներգախնայողություն  կարող ենք անել, եթե լինենք մի փոքր ավելի ուշադիր և կրճատենք անօգուտ էներգիայի կորուստները։



Комментариев нет:

Отправить комментарий