18.02.2019

Խնայելով էլեկտրաէներգիան մենք ավելի քիչ վնաս կհասցնենք բնությանը



Մեր օրերում կան էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության տեխնոլոգիական մի շարք լուծումներ, որոնց վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելը կարևորագույն նշանակություն ունի և կարող է լուծել բնապահպանական և տնտեսական խոշոր նշանակություն ունեցող խնդիր: 
Այս անգամ որոշել ենք անդրադառնալ LED լամպերի օգտագործման առավելություններին։ Փորձը ցույց է տվել, որ սովորական շիկացման լամպերը մթնոլորտի վրա բացասական ազդեցություն ունեցող ջերմոցային գազեր են արձակում և ավելի էներգատար են։

Մեծ տարածում ունեցող LED լամպերը շիկացման լամպերի համեմատ ավելի էներգախնայող են։ Այս լամպերի փոխարինումը հնարավորություն է տալիս մարդկանց տնտեսել որոշակի գումար, տնտեսական օգուտ ստանալ։ Ովքեր իրենց բնակարաններում արդեն օգտագործում են այս լամպերից, խորհուրդ են տալիս այս տեխնոլոգիային դեռևս անծանոթ քաղաքացիներին դիմել առաջին քայլին, քանի որ տնտեսական օգուտը զգալի է։ Ի տարբերություն ավանդական լույսի աղբյուրների ԼԵԴ լամպերն ունեն  նաև մի շարք այլ առավելություններ՝ 
  1. Էկոլոգիապես  ավելի մաքուր են
  2. Ավելի շատ լույս են տալիս
  3. Երկարակյաց են
  4. Ունեն կատարելագործված կայունություն
  5. Ունեն փոքր չափեր
  6. Արագ են միանում
Այս լամպերի արդյունավետությունը հնարավոր է ստուգել բնակարանում՝ երկու սենյակների լամպերը համապատասխան ձևով փոխելու միջոցով։ 

Եկե՛ք լինենք ավելի էներգախնայող և կրճատենք անօգուտ էներգիայի կորուստները։

Комментариев нет:

Отправить комментарий