Արևային ջրատաքացուցիչները տարածված են միջազգային շուկայում, քանի որ դրանք և՛ պարզ են, և՛ մատչելի: Արևային ջրատաքացուցիչներն արդեն մեծ տարածում ունեն նաև Հայաստանում: Դրանք կիրառական են Հայաստանի բոլոր մարզերում: Ամբողջ տարվա ընթացքում չեն գործում միայն խիստ մառախլապատ եղանակին և համակցելի են արդեն տեղադրված ջրատաքացման համակարգի հետ:
Արևային ջրատաքացուցիչները նաև՝
- Արդյունավետ են՝ ջուրը տաքացնում են մինչև եռման աստիճան
- Դիմացկուն են՝ չեն վնասվում անգամ կարկտի ուղիղ հարվածից
- Պարզ են` չեն պահանջում հատուկ սպասարկում
- Հուսալի են` ունեն 5 տարվա որակի երաշխիք
- Երկարակյաց են` ծառայում են 20 տարի
- Անվտանգ են՝ զերծ են գազի և էլեկտրական ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից, օրինակ՝ գազի արտահոսք, էլ. կարճ միացում և այլն :
Комментариев нет:
Отправить комментарий