12.03.2014

Միջոցառում նվիրված Հ․ Թումանյանի 145 ամյակին


Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցում մարտի 12–ին միջոցառում էր՝ նվիրված հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 145 ամյակին։




Սպորտսենյակում, որտեղ անցկացվեց միջոցառումը, դեկորացիան պատրաստված էր Թումանյանի տուն–թանգարանի կահավորման համաձայն։ Իսկ սենյակի անկյունում տեղադրված ջրվեժի եւ լեռների մակետը նմանեցված էր Թումանյանի հայրենի եզերքի՝ Դսեղի բնապատկերին։
Շուրջ մեկ ժամ տեւողությամբ միջոցառման ընթացքում դպրոցի շնորհալի աշակերտները ներկայեցրեցին կենսագրական տվյալներ բանաստեղծի մասին, ասմունքեցին բանաստեղծություններից, փոքրիկ հատվածներով բեմականացրեցին Թումանյանի «Անուշը», «Քաջ Նազարը», ինչպես նաեւ երգեցին հատված «Անուշից» եւ այլ ստեղծագործություններից։ 
Աշակերտների գեղեցիկ եւ ազդեցիկ խաղը հուզել էր հանդիսատեսին եւ հանդիսակններից Սարո Ղազարյանը իր խոսքում ասաց․



«Այսօր երեխաների խաղից եւ հուզված եմ եւ հպարտացած․
հպարտ եմ, որ այսօր, կոմպյուտերացված այս դարաշրջանում, երեխաները Թումանյան հասկանում են եւ կարողացան հոգու խորքով ներկայացնել»։

Բայց միջոցառումը այդքանով չէր ավարվում, վերջում մի խումբ աշակերտների նախաձեռնությամբ իրականացվեց «Նվիրիր գիրք» ակցիան։













Комментариев нет:

Отправить комментарий