Մարտունու տարածաշրջանի տարբեր գյուղերից ընտրված սոցիալապես խոցելի խմբերից թվով քասան երիտասարդներ նախ մասնակցել էին դասընթացների, որտեղ ներկայացրել էին իրենց գաղափարները, հետո ընտրված եւ մշակված գաղափարներից որոշվել էր իրականացնել զոլաքարեցի 11–րդ դասարանցիների «Նվիրիր գիրք» գաղափարը։
Երիտասարդների խոսքերով նման ծրագրի գաղափարը վաղուց են ունեցել, բայց չէին իմանում ինչպես աջակցություն ստանալ։
Հավանություն ստանալուց հետո գաղափարը տարբեր սոցիալական կայքերով տարածելով գիրքահավաք էին հայտարարել։
Մարտի 12–ին , Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցում միջոցառում էր, որի ավարտին «Նվիրիր գիրք» նախաձեռնությանը գրքեր նվիրեցին դպրոցի տնօրենը, ուսուցչական կոլեկտիվը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը, անմասն չէին մնացել նաեւ պետական այրերը, աշակերտները հպարտությամբ նշեցին, որ գրքեր է նվիրել ՀՀ–ի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Աշակերտները նպատակ ունեն հավաքել մի ողջ գրադարան եւ ավարտելուց հետո այն նվիրել դպրոցին, հնարավորություն ընձեռելով մյուս աշակերտներին շփվել գիրք–գրականության հետ։
Комментариев нет:
Отправить комментарий