04.07.2011

«Բարև, Եվրոպա»-ն Մարտունիում

Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ և օգտակար տեղեկատվություն:

Մարտունի քաղաքում օրերս տեղի ունեցավ «Բարև, Եվրոպա» և «Եվրոպական միություն և Հայաստան» գրքերի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպել էր Մարտունու Երիտասարդական Բանկը, որին տեխնիկական աջակցություն էր ցուցաբերել "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ն «ԻՆՖՈ ՏՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԻ» ծրագրի շրջանակներում:
«Բարև, Եվրոպա» և «Եվրոպական միություն և Հայաստան» գրքերի հիմնական նպատակն է հայ ընթերցողին տրամադրել Եվրոպական միության, ինչպես նաև Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ և օգտակար տեղեկատվություն: «Եվրոպական միություն և Հայաստան» գիրքը նախատեսված է հանրության լայն շրջանակների համար: Այն անդրադառնում է ԵՄ պատմությանը, պարզաբանում կառուցվածքը և նկարագրում ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: «Բարև Եվրոպա» գիրքն ուղղված է երիտասարդությանը, մասնավորապես` ավագ դպրոցի աշակերտներին: Վերջինս, գրված է էլ ավելի ինտերակտիվ և ընկերական ոճով, քան առաջինը: Երկու գրքերն էլ հարուստ են տեղեկատվության ընկալումը հեշտացնող պատկերներով:
Շնորհանդեսի վերջում հայտարարվեց մինչև 300.000 դրամ բյուջե ունեցող Եվրոպական երիտասարդական արժեքներին նվիրված դրամաշնորհային ծրագրի մրցույթ:




Комментариев нет:

Отправить комментарий