Հունիս 20-ը իբրև Փախստակաների միջազգային օր
Վարդենիսի շրջանի մեծամասամբ փախստականներով բնակեցվաց Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Գեղամասար և Ավազան համայնքների բնակիչների համար կազմակերպվել էր Փախստակաների միջազգային օրվան նվիրվաց միջոցառում:
Միջոցառումը կազմակերպվել էր "Սեյվ դը Չիլդրեն"-ի և "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի աջակցությամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր "Սեյվ դը Չիլդրեն"-ի և "Մարտունու կանանց համայնքային խորհուրդ" ՀԿ-ի աջակցությամբ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Ինտերնյուսի և ՄԿՀԽ ՀԿ-ի կողմից իրականացվող "ԻՆՖՈ ՏՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԻ" ծրագրի շրջանակներում միջոցառման մասնակիցները դիտեցին փախստականների վերաբերյալ փաստագրական ֆիլմ:
Այնուհետև մասնակիցները ներկայացրեցին իրենց գաղթի և վերաբնակեցման պատմությունները, փոխանակեցին փախստականներին ուղղված պետական քաղաքականության վերաբերյալ տարբեր կարծիքներ, խոսեցին իրենց խնդիրների և ձեռքբերումների մասին` «Մենք կորցնելուց զատ նաեւ գտել ենք, մեր երեխաներն այսօր խոսում են մաքուր գրական հայերենով», «Եթե հնարավորություն լինի հիմի էլ կվերադառնանք մեր նախկին բնակավայրերը»;- նմանատիպ շատ կարծիքներ արտահայտեցին համայնքների բնակիչները:
Комментариев нет:
Отправить комментарий