22.07.2011

Հայաստանի քաղաքացի ենք Հայաստանից ոչ մի տեղեկություն չունենք


 «ԻՆՖՈ ՏՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԻ» ծրագիրը սարերում

 Օրերս ՄԿՀԽ ՀԿ-ի աշխատակիցները «ԻՆՖՈ ՏՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԻ» ծրագրի շրջանակներում այցելել էին Մարտունի քաղաքից 30կմ հեռավորության վրա, Աղմաղան լեռան ստորոտին, Ագրիճա դաշտավայրի տարացքում գտնվող յայլա տեղին, որտեղ մայիս-հոկտեմբեր ամիսներին մարտունու շրջանի 5 համայնքների բնակիչները իրենց անասուների հոտն են տանում:
Այդ ժամանակահատվածում մարդի համարյա իրենց գյուղեր չեն վերադառնեում, համայնքում չկա էլեկտրականություն, գազ, կապի միջոց, նույնիսկ բջջային կապն է վատ: 
Համայնքին ամենա մոտ բնակավայրը Մադինա գյուղն է` 10կմ:
 Մարդիկ պատմեցին իրենց խնդիրների, գյուղացու հոգսերի մասին, դժգոհում էին, որ նույնիսկ ռադիոն իրենց մոտ չի աշխատում. "... Հայաստանի քաղաքացի ենք Հայաստանից ոչ մի տեղեկություն չունենք..." այսպես արտահայտվեց բնակիչներից մեկը:
ՄԿՀԽ-ի աշխատակիցները հնարավորություն ստեղծեցին համակարգչի միջոցով ինտերնետից ծանոթանալ մամուլի համառոտ տեսությանը, դիտել վերջին շրջանում առավել ուշագրավ ռեպորտաժները:

Комментариев нет:

Отправить комментарий