Փետրվարի 10–ին Երևանի Զեյթունի վարչական տարածքի Լեփսիուսի 23 հասցեում տեղի էր ունեցել կոյուղատարի վթար , որի պատճառով կոյուղաջրերի արտահոսք էր սկսվել: Արդյունքում` շենքի նկուղային հարկի հատակին 10 սմ բարձրությամբ կոյուղաջրերի ճահիճ էր գոյացել:
Վթարի հետևանքով շենքում առաջացել էր հակասանիտարական վիճակ, բացի այդ կոյուղաջրերի քսանօրյա արտահոսքը սպառնում էր խարխլել շենքի հիմքը:
Բնակիչների ահազանգից հետո միայն սայլը տեղից շարժվեց. թաղապետարանի հանձնարարությամբ ջրմուղկոյուղու աշխատակիցները վերանորոգեցին կոյուղատարը:
Комментариев нет:
Отправить комментарий