Չեխական ՚“People in Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած սեմինար-քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում գործող լրագրողներ` թե ավանդական, և թե համացանցային (նոր մեդիա) տիրույթում գործող լրատվամիջոցներից: Մարտունու տարածաշրջանից մասնակցում էին լրագրողներ Տիգրան Բաղիշջան-
Դասընթացի ընթացքում Հայաստանում Եվրոպական միության խորհրդատվական խմբի անդամ, միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգերը ներկայացրեց ՀՀ և Եվրամիության անդամ 9 երկրների միջև ստորագրված «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ հռչակագիրը»` որպես միգրացիայի կառավարման համար միջավայր ստեղծող գործունեության ծրագիր:
Անդրադարձ կատարվեց մասնակից երկրներում աշխատանքային առավել շատ հնարավորությունների ստեղծմանը, հայրենիք վերադարձող միգրանտների համար հասարակությանը վերաինտեգրվելու բարենպաստ դաշտ ստեղծելու, միգրացիոն ռեսուրս կենտրոններ ստեղծելու անհրաժեշտությանը: Ներկայացվեց օրինական` պետությունների կողմից կառավարվող միգրացիայի գերադասելիությունը` հետագայում թրաֆիքինգի և այլ ապօրինությունների զոհ չդառնալու համար:
ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ևս անդրադարձավ Եվրամիության առանձին երկրների հետ մեր պետության համագործակցությանը` կարևորելով վերջին օրերին Հայաստան-Եվրամիություն բանակցություններում ձեռքբերված արդյունավետ պայմանավորվածությունները:
Ներկայացվեց ոլորտի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, նաև գրավոր լրագրողներին փոխանցվեցին ՀՀ Միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, մինչ այս նշված 10 երկրների միջև ստորագրված «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ հռչակագիրն» ու տեղեկատվական այլ նյութեր, նման բազա ապահովող կայքերի հասցեներ: Փոխանցված տեղեկատվությունն, ըստ Հ. Չոբանյանի, կօգնի լրագրողներին միգրացիոն խնդիրներ լուսաբանելիս` առավել հիմնավոր ու փաստարկված լրատվություն ապահովելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий