Показаны сообщения с ярлыком Արտագաղթի խնդիրներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արտագաղթի խնդիրներ. Показать все сообщения

01.03.2012

Միգրացիոն խնդիրների համակողմանի լուսաբանմանը նվիրված սեմինար Հրազդանում


«Հայաստանում միգրացիոն հոսքերի կառա-վարման հզորացում» ծրագրի շրջանակներում փետրվարի 29-ին Զբաղվածության պետական ծառայության Հրազդանի տարածքային կենտրոնում կայացավ դասընթաց` «Միգրացիոն հիմնախնդիրների համակողմանի լուսաբանումը ԶԼՄ-ներում» թեմայով:

Չեխական ՚“People in Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած սեմինար-քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում գործող լրագրողներ` թե ավանդական, և թե համացանցային (նոր մեդիա) տիրույթում գործող լրատվամիջոցներից: Մարտունու տարածաշրջանից մասնակցում էին լրագրողներ Տիգրան Բաղիշջան-
յանը ( «Գեղամա մեդիա հոլդինգ» ) և Վրույր Մալխասյանը ( «Մարտունի ԻնֆոՏուն» ):