28.04.2012

«Մեր խոսքը գործ է»,- մարտունեցի ընտրողներին հավաստիացրեց Գագիկ Ծառուկյանը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր` ապրլի 28-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Վարդենիկ համայնքների ընտրողների հետ հանդիպելուց հետո Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի և այլ կուսակիցների հետ Մարտունի էր ժամանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այստեղ ԲՀԿ առաջնորդին դիմավորեցին աղուհացով: Գ. Ծառուկյանը նախ ծաղկեպսակ դրեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողին, ապա Մյասնիկյանի անվան հրապարակում հավաքված մարտունեցիներին ներկայացրեց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ իր ու իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումն ու քաղաքացիների կյանքի բարելավման պատկերացումները:
Տեսանյութը` «Զանգակ» ՀԸ-ի


«Ամենակարևորը` ամեն մարդ ցանկանում է, որ ինքը խաբված չլինի: Ես ձեզ ուզում եմ ասել, որ այդ հավատքը ես սրբության պես պահել, պահպանել եմ»,- հավաստիացրեց ԲՀԿ նախագահը:

«Այսօր մեր երկրին անհրաժեշտ է փոփոխություն` հարկային փոփոխություն, աշխատանքի,զբաղվածության, որ մարդիկ կարողանան այս ֆինանսական-տնտեսական ճգնաժամից դուրս գան»,-ասաց Գ. Ծառուկյանը` հավելելով, որ գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը մեր երկրի առջև ծառացած լուրջ վտանգ են:


Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից տրակտորների տրամադրմանը` կուսակցության ղեկավարն ասաց, որ դա առաջիկա ընտրությունների հետ կապ չունի: «Կապ չունի քաղաքականության հետ: Ես դա չեմ արել, որ ասեմ` ձեր ձայնը մեզ տվեք: Ում ուզում եք, ձեր ձայնը դրան տվեք, սիրելի ժողովուրդ, ում հետ հույս եք կապում, ով ձեր մասին մտածում է, ձեր հոգսերը կարա հոգա և իրեն դնումա ձեր վիճակի մեջ, պատկերացնումա խնդիրն ու պրոբլեմը և լուծումը»,- ասաց ԲՀԿ նախագահը` կոչ անելով ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին ու ձայնը տալ խղճի մտոք:



ԲՀԿ քարոզարշավի հաջորդ կանգառը Երանոս գյուղում էր, որտեղ Գ. Ծառուկյանի պատվին անգամ ցուլ են մորթել: Այնուհետ ԲՀԿ նախագահը մեկնել է հանդիպելու լճաշենցի ընտրողների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий