Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18–րդ հոդվածում գրված է․
«Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակավ կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն»:
Սեպտեմբերի 12–ին «Մարտունու կանանց համայնաքային խորհուրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն » սրահում Եվրասիա համագործակցության հիմնադիրամի հետ մեկտեղ, կազմակերպվել էր «Կոնտրապունկտ» ֆիլմի ցուցարդությունը, որին հաջորդեց քննարկում,արդյոք պետք է լինել հադուրժող այլ դավանանքներ հարողների նկատմամբ, ինչ է հանդուրժողականությունը եւ որն է նրա սահմանները։
Դավանանքի ազատությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ցանկացած կրոնին, կրոնական հոսանքին կամ եկեղեցուն պատկանելու:
Հանդիպմանը ներկա երիտասարդները այս դրույթի հետ համաձայն էին, բայց կարծում էին սխալ է, երբ մարդիկ իրենց կատարած ընտրությունը սկսում են պարտադրել մյուսներին՝ քարոզել, անհանգստացնել, ներխուժել անձնական տարածք։
Նրանց կարծիքով պետք է հանդուրժող լինել միմիանց նկատմամբ քանի դեռ չի հատվել հոգեւով անվտանգության սահմանը։
* * *
ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված 2011 թվականի «Աշխարհում կրոնական ազատության» վերաբերյալ զեկույցում Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ զեկույցում նշվում է, որ «Սահմանադրությունը պաշտպանում է կրոնական ազատության իրավունքը, նույնն անում է նաև կառավարությունը: Սակայն որոշ օրենքներ կան, որոնք սահմանափակում են կրոնական խմբավորումների անդամների կրոնական ազատությունը»:
«Սահմանադրությունը և Խղճի ու կրոնական ազատության կազմակերպությունները սահմանում են եկեղեցու և պետության տարանջատումը, սակայն ճանաչում են «Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը, որը պահպանում է ազգային եկեղեցին, ազգային մշակույթի զարգացնողն է և Հայաստանի ժողովրդի ազգային ինքնությունը պահպանողը»։
Комментариев нет:
Отправить комментарий