«Ազատությունը» գրում է․ Գյուղացիների պնդմամբ, ՀԷԿ-ի կառուցումից հինգ տարի է անցել, իսկ իրենցից վերցված հողերի դիմաց դեռ փոխհատուցում չի տրվել։
«ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրվեժը վերացել է, ջուրը ցամաքել է, էլ ջրվեժը չկա», - վերինգետաշենցի Վարդան Գալստյանը ցավով է նշում, թե ինչ վնաս հասցրեց Սևանը սնուցող ամենամեծ գետի՝ Արգիճիի վրա մեծ աղմուկով կառուցված ՀԷԿ-ը:
Ըստ համագյուղացիների, այն այսօր էլ շարունակում է խնդիրներ առաջացնել գետից օգտվող հինգ գյուղերի բնակիչների համար: Նրանք պնդում են՝ թեև ՀԷԿ-ի կառուցումից տարիներ են անցել, սակայն իրենցից վերցված հողերի դիմաց մինչ օրս փոխհատուցում չեն ստացել, ոռոգումն էլ խնդիր է դարձել:
«Էս վերջերս մեզ մոտ նորից Վերին Գետաշենից բնակիչներ էին եկել և խոսում էին այն մասին, որ իրենց հողամասերի, հողակտորների համար փոխհատուցում չի եղել, և պայմանավորվածություն է եղել, որ էս հատվածը պետք է փոխարինվի մյուս հատվածով, դա էլ մինչև հիմա չի արվել։ Մարդիկ փաստացի մնացել են առանց հողի, առանց պարենի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «S.O.S. Արգիճի» նախաձեռնության անդամ Եղիազար Դավթյանը:
Լուս․նկ․«Մարտունի Ինֆոտան» |

Комментариев нет:
Отправить комментарий