«Միակողմանի ծնողազուրկ տղան ծառայում է Թալիշում, մայրը՝ ապրիլի1-ին, իմանալով ԼՂՀ սահմանային դեպքերի մասին, հավաքելով վերջին դրամական միջոցները, գնացել է որդուն տեսակցության, ընտանիքի երկու դստրերը սովորում են Երևանում՝ ԵՊՀ–ում և ՀՊՄՀ–ում (մանկավարժական)։ Վարձերի չմուծելու պատճառով աղջիկներին չեն թույլատրում մասնակցել քննություններին»,–լացակումած պատմեց ՄԿՀԽ–ից օգնություն հայցող հորաքույրը։
«Ընտանիքը նպաստառու է, մայրը չի աշխատում, ընտանիքի ապրուստի միակ միջոցը գյուղմթերքից ստացված եկամուտն է»,–շարունակում է նա։
Կրթության և գիտության բնագավառի մեծարգո այրեր, այս պահին առաջնագծում մարտընչողների ընտանիքներին օգնում են՝ ով ինչով կարող է։
Միթե ՞ հնարավոր չէ ձեռք մեկնել ծնողազուրկ երկու ուսանողներին, ում եղբայրը այս պահին դիրքերում է, մայրն էլ անօգնական ու ծանր հոգեվիճակում։
Անուներ չեմ նշում ՝ զուտ ուսանողուհիների խնդրանքով։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»
հասարակական կազմակերպության նախագահ՝
Անահիտ Գևորգյան
Հարգելի Անահիտ Գևորգյան,
ОтветитьУдалитьշնորհակալություն նման նուրբ խնդիր վերհանելու համար: Խոնարհվելով յուրաքանչյուր զինվորի, նրանց ընտանիքների առջև, տեղեկացնեմ, որ կոնկրետ այս ընտանիքի հարցով նախարարությունը դիմել է ԵՊՀ-ին և ՀՄՊՀ-ին հնարավորինս աջակցություն տրամադրել, սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ դրա համար մեզ անհրաժեշտ է ընտանիքի տվյալները, որ հույս ունենք Դուք կտրամադրեք:
Հարգանքով` Լուսինե Մարգարյան, ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար
Հարգելի տիկին Գևորգյան, ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք հարցը քննարկեցինք Երևանի պետական համալսարանի ռեկտորատում, և որոշեցինք ամբողջությամբ փոխհատուցել այդ ընտանիքից ԵՊՀ-ում սովորող ուսանողուհու ուսման վարձավճարը:
ОтветитьУдалитьՇնորհակալություն բոլորին արագ արձագանքի և աջակցության համար։
ОтветитьУдалить