Գեղարքունիքի մարզը՝ մասնավորապես Մարտունու տարածաշրջանը, ժամանակավոր միգրացիայի բարձր ցուցանիշ ունի, որը հիմնականում պայմանավորված է տղամարդկանց սեզոնային աշխատանքով։ Սեզոնային աշխատանքը տևվում է 9-10 ամիս՝ մարտից–նոյեմբեր։
Մարտունու տարածաշրջանի աշխատունակ տղամարդկանց 50-ից 80 տոկոսը դուրս է գնում արտագնա աշխատանքի։ Արտագնա աշխատանքից տղամարդիկ վերադառնում են ոչ միայն գումարով, այլև բազմաթիվ սեռավարակներով։
Ըստ տարբեր ուսումնասիրությունների նոյեմբերից փետրվար ամիսներին բժիշկի դիմած կանանց 60 տոկոսի մոտ առկա է սեռավարակներ։ Ճշնող մեծամասնության ամուսներն արտագնա աշխատանքի մեկնողներ են։
«Կանանց իրազեկվածությունը և ծառայությունների հասանելիությունը սեռավարակների վերաբերյալ» մոնիթորինգային ծրագրի շրջանակներում փորձել են պարզել՝ որքանով են Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ծակքար համայնքների միգրանտ ամուսին ունեցող կանայք իրազեկված սեռական առողջության իրավունքից և արդյոք հասանելի են իրենց սեռավարակների կանխարգելման և հաղթահարման ծառայությունները։
Հարցված կանանց ամուսնիներն արտագնա աշխատանքի պատճառով բացակայում են միջինում 4-8 ամիս։
Միգրանտները հիմնականում տուն վերադառնում են տարին մեկ անգամ, շուրջ 69.8 %։ Ինչպես նշեցին միգրանտ ամուսին ունեցող կանայք, դեպքեր են լինում նաև, երբ իրենք են տարվա ընթացքում մեկնում իրենց ամուսինների մոտ կամ ամռանը կարճ ժամանակով ամուսիններն են գալիս, որը կապված է տարածաշրջանի ավանդույթային առանձնահատկություններով՝ նշում են Վարդավառը։ Հարցման արդյուքներով 2.3 % 2 ամիսը մեկ անգամ են գալիս, հիմնականում այս պատասխանը տվել են երիտասարդ կանայք։ 4.7%–ի դեպքում ամուսինները վերադառնում են 2 տարին մեկ անգամ։
Ամուսնու վերադարձից հետո մինչև սեռական հարաբերություն ունենալը հարցվողների 76.7%-ը նշել է չի դիմում բուժ զննման՝ պատճառաբանությունները բազմազան էին՝ թե՛ գանգատներ չունենալը, թե՛ վստահելը, թե՛ ամոթը և այլն։
Սակայն հարցվողները նշում էին, որ չնայած նրան, որ նախքան սեռական հարաբերություն ունենալը չեն դիմում, բայց լինում են դեպքեր, որ ամուսնու վերադարձի հաջորդող օրերին դիմում են բուժ․զննման։ Միայն հարցվողների 2.4 %-ն է խոստովանել, որ դիմել են բուժզննման մինչև սեռական հարաբերություններ ունենալը։
Ուսումնասիրությունը ստորև՝ ինֆոգրաֆիկայով։
(Շարունակելի ․․․)
Հեղինակներ՝ Լիանա Հովհաննիսյան
Անուշ Սիմոնյան
Комментариев нет:
Отправить комментарий