05.03.2019

Եկե՛ք լինենք ավելի ուշադիր և խնայենք էլեկտրաէներգիան


Մենք շատ հաճախ անզգույշ ու անխնայողաբար ենք օգտագործում էլեկտրաէներգիան՝ վնաս հասցնելով  և՛ մեզ, և՛ մեր շրջապատին։ Այս ամենի պատճառը կարող է լինել ինչպես անզգուշությունը, այնպես էլ իրազեկված չլինելը։ 
Կան սարքավորումներ, որոնք անջատված վիճակում ևս էլեկտրաէներգիա են վատնում, քանի որ մենք այն անջատում ենք միայն «OFF» կոճակը սեղմելով, իսկ վարդակից անջատելը կամ մոռանում ենք, կամ կարևոր չենք համարում։
Փոքրիկ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ մարդիկ հիմնականում միացրած են թողնում՝

         հեռախոսի լիցքավորման սարքը
              հեռուստացույցը
                   համակարգիչները

Այս սարքավորումները շարունակում են էլեկտրաէներգիա վատնել, քանի որ մենք դրանք ոչ թե անջատում ենք, այլ դարձնում ենք քնած ռեժիմ։ Վարդակից անջատելու դեպքում միայն կարող ենք վստահ լինել, որ այն իսկապես անջատված է։ Այնպես որ տեխնիկան վարդակից անջատել, այնուամենայնիվ, պետք է: 


Комментариев нет:

Отправить комментарий