Մարտունու կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1936 թվականին: Այս տարիների
ընթացքում այն երբևէ չի վերանորոգվել և այժմ փլուզման եզրին է:
Գրադարանը
գտնվում է Մարտունու քաղաքապետարանի հոգածության տակ, սակայն հիմնադրումից մինչև
հիմա, երբևէ որևէ քայլ չի ձեռնարկվել գրադարանում տիրող
քաոսային վիճակը վերացնելու համար:
Գրադարանում առկա 80.000 անուն գրքից, հիմա շրջանառության մեջ է մոտ 30.000-ը։
Գրադարանը սպասարկում է ոչ միայն Մարտունի քաղաքի, այլ նաև հարակից համայնքների
բնակիչներին: Այժմ գործում է գրադարանի միայն մեկ մասնաշենքը՝ այն հատվածը, որտեղ
գտնվում է ընթերցասրահը: Ընթերցասրահը նախատեսված է մոտ երեսուն ընթերցողի
համար։ Մենք, որպես
գրադարանի ճակատագրով մտահոգվող երիտասարդներ, ովքեր մասն են կազմում գրադարանից
օգտվող մեծաքանակ ընթերցողնեի, հաճախ ենք լինում գրադարանում և փորձում նաև մեր
հրապարակած նյութերի միջոցով բարձրաձայնել գրադարանում առկա խնդիրները։ Մեր վերջին
այցելության ընթացքում տեղեկացանք, որ գրադարանը համալրվել է նոր գրականությամբ և
գույքով։ Այն տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
կողմից գրադարանի հանրային կարգավիճակ ստանալուց հետո։ Այժմ գրադարանի
ընթերցասրահը կահավորված է և համալրված նոր գրականությամբ։
Նյութի հեղինակ՝ Խանում Ստեփանյան
Լուսանկարների հեղինակ՝ Արմեն Բադոյան
Комментариев нет:
Отправить комментарий