Մեր համայնքներում խնդիրները շատ են, շատ են ու հիմնականում իրար նման՝ ժամանցի վայրերի բացակայություն, շրջակա միջավայրի աղտոտվածություն, աղբահանության խնդիր, խտրականություն, ոչ բարվոք ճանապարհներ և այլն։ Այս բոլոր խնդիրները լուծումներ են պահանջում, սակայն, միշտ չէ, որ համապատասխան մարմինների կողմից ուշադրության են արժանանում։
Խնդիրները լուծելու համար շատ կարևոր է մեր՝ բնակիչներիս, մասնակցությունն ու նախաձեռնողականությունը, իսկ երբ մենք դրսևորում ենք անտարբերություն մեր իսկ համայնքի խնդիրների նկատմամբ, պարզ է, որ դրանք չեն ունենա իրենց լուծումները։ Մենք պետք է նկատենք, բարձրաձայնենք դրանք, առաջարկենք համապատասխան լուծումներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պահանջենք, որ համապատասխան մարմիները ուշադրություն դարձնեն և լուծում տան դրանց։ Մեկ անգամ խնդրի մասին ուղղակի խոսելով այն լուծել չենք կարող։ Պետք է անընդհատ խոսել, հիշեցնել, պահանջատեր լինել։ Հաճախ հենց մենք՝ բնակիչներս ենք առաջացնում այդ խնդիրները և ունենում այն, ինչը որ ունենք հիմա։ Մենք ուշադիր չենք մեր շրջապատի նկատմամբ, չենք հետևում, չենք խնայում, բայց բողոքում ենք։

Միմիայն բողոքում ենք․․․․
Հեղինակ՝ Աղաբեկյան Էլենա
Комментариев нет:
Отправить комментарий