«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը
«Ապահովենք մեր երեխաների անվտանգությունը գյուղական ճանապարհներին» ( “Keeping Our Children
Safe on Roads in Rural Communities”) ծրագրի շրջանակներում մեկնարկել է իրազեկման արշավ Հայաստանի
հինգ ՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արարատի, Տավուշի մարզերում։
Ծրագրի նպատակն է նվազեցնել անցորդների
մասնակցությամբ ավտովթարների թիվը լույս անդրադարձնող հագուստի մասին մարդկանց իրազեկվածության բարձրացման
միջոցով։
Առաջին խոշոր հանդիպում-դասը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզում։ Կազմակերպության գործընկեր Երեխայի և
ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ-ն հյուրընկալել է ՄԿՀԽ
ՀԿ-ի աշխատանքային թիմին։ Երեխայի և
ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ-ն արդեն ինֆոտների
ցանցի մաս է կազմում և այս այցը իրականացվել է Մարտունի և Կոտայք ինֆոտների համագործակցության
արդյունքում։
Ճանապարհային անվտանգության մասին դասին մասնակցող երեխաներն ու իրենց ծնողները՝ մոտ 40 հոգի, տեղեկացել են ճանապարհային նշանների, ճանապարհային անվտանգության, լուսանդրադարձիչ
տարրերով հագուստի մասին։ Երեխաները դիտել են անիմացիոն տեսահոլովակ այնուհետև ստացել լուսանդրադարձիչ տարրեր պարունակող պայուսակներ և աքսեսուարներ։ Դասին ներկա է եղել նաև Հայաստանում
Լիտվայի դեսպանության ներկայացուցիչ, Հայաստանում Լիտվայի դեսպանության
երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանոսկասը։ Նա ընդգծել է լուսանդրադարձիչներով հագուստի
կարևորությունը և կիսվել Լիտվայի փորձով։ Սա ՄԿՀԽ ՀԿ-ի և Հայաստանում
Լիտվայի դեսպանության համագործակցության երրորդ նախաձեռնությունն
է։
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Աստղավարդ
ՀԿ-ում։ Մասնակից երեխաներին ներկայացվել է ճանապարհային
անվտանգության կանոնները և տրվել նվերներ։ Աստղավարդ հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի նպատակն է
նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության ամրապնդմանը, կրթության ձեռքբերմանը,
շահերի պաշտպանությանը և սոցիալական խնդիրների լուծմանը։ Ծրագրի շրջանակներում տպագրվել են տեղեկատվական թերթիկներ և պատրաստվել անիմացիոն տեսահոլովակ։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Լիտվայի դեսպանության բազմակողմանի
աջակցությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий