Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքի պետքարաններն արդեն մեկ շաբաթ է, ինչ փակ են։ Տնօրինությունը չի վճարել ջրի վարձը եւ դրա հետևանքով որոշել է փակել միայն այս մասնաշենքի թե՛ դասախոսական, թե՛ ուսանողական պետքարանների դռները։
Սա ուղակիորեն ազդում է ուսանողների հաճախելիությանը, իսկ դասախոսական կազմն անելանելի իրավիճակում է գտնվում՝ մոտ 160-170 մարդ։Ես, որպես Ագրոարդյունաբերության արհմիության Մարտունու տարածաշրջանի նախագահ եւ միաժամանակ Արհետսագործական մասնաճյուղի դասախոս, Արմենուհի Մանուկյանս փաստում եմ, որ ուսումնարանի այլ մասնաճյուղերում ջուրը կա եւ պետքարանները գործում են։
Նախկինում տնօրենի կողմից արված «ռեպլիկները»՝ «խումբ չեմ բերի, որ դուք չաշխատեք», թույլ են տալիս անել ենթադրություն, որ հետապնդում է նպատակ մասնաշենքի փակումը սկսել փակ պետքարաններից ․․․
ԴԱՍԱԽՈՍ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆ
զարմացած ու զայրացած կարդում եմ, հենց նոր կապ եմ հաստատել տնօրինության հետ մանրամասները ճշտել եմ, քանի որ ինձ համար մի քիչ անհավատալի է այս փաստը և հատկապես որ տնօրենը չցանկանա իր պարտականությունները կատարել, տնօրենն ասաց որ հենց հիմա բանակցում են ջրմուղի հետ, այո կան պարտքեր չի հասցնում վճարումները կատարել մարդը, աշխատողները շատ լավ գիտեն իրավիճակը, իսկ մասնաշենքը փակելու մտավախությունը կամ լուրերը հասնում են աբսուրդի, մի քիչ էլ անցնում են, հույս ունենամ կարողացա որոշ չափով լույս սփռել այս հարցի վրա
ОтветитьУдалитьՇնորհակալություն հարգելի Ռոլանդ։ Հուսով եմ իսկապես այս հարցը շուտափույթ կկարգավորվի, քանի որ իսկապես ուսումնական հաստատությունում պետքարանների չգործելը արդեն աբսուրդ է
ОтветитьУдалитьЭтот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьԿարդալով ձեր նյութի հենց առաջին բառը ,,Գեղարքունիկի,,, արդեն իսկ գաղափար կազմեցի ձեր տեղեկացվածության մասին:Այն, որ ինֆորմացիան սուբյեկտիվ է ներկայացված, փաստ է: Իսկ դասախոսին կամ դասախոսներին խորհուրդ կտայի մտացածին լուրերով տնօրինությանը չվարկաբեկել
ОтветитьУдалитьՇնորհակալ ենք տառասախալը հայտնաբերելու եւ դրա մասին գրելու համար, իսկ ինչ վերաբերում է նյութի սյուբեկտիվ ոչ սյուբեկտիվ լինելուն` դասախոսը փաստն է արձանագրել, և երևի հիմքեր ունի նման եզրակացություն անելու ․․․
ОтветитьУдалитьԵՎ որպես հետեւություն` կողպեքով փակ դռան առկայությունը՝ մտացածին չէ ...