Показаны сообщения с ярлыком Արմենուհի Մանուկյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արմենուհի Մանուկյան. Показать все сообщения

28.02.2014

Լուծումը չուշացավ

     Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաճյուղի դասախոս Արմենուհի Մանուկյանը օրերս Մարտունի Ինֆոտանը տեղադրել էր իր բողոք նամակը։
   Հրապարակման շնորհիվ խնդիրն արագ եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծում ստացավ։ Քոլեջի տնօրեն Յ․ Սուքիասյանի և ուսմասվար Մ․Մախսուդյանի ջանքերով, համապատասխան ընկերության հետ վերականգնեցին մասնաշենքի ջրամատակարարումը ու արդեն գործում են պետքարանները։ Ինչի կապակցությամբ դասախոս Ա․ Մանուկյանը շնորհակալություն է հայտնում բոլորին արագ արձագանքելու և համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։
    Ա․Մանուկյանը հավելում է, որ տնօրինության հետ նաև պարզաբանել են «աբսուրդ» համարվող լուրերը։

26.02.2014

Այլևս զսպել չի լինում

Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքի պետքարաններն արդեն մեկ շաբաթ է, ինչ փակ են։ Տնօրինությունը չի վճարել ջրի վարձը եւ դրա հետևանքով որոշել է փակել միայն այս մասնաշենքի թե՛ դասախոսական, թե՛ ուսանողական պետքարանների դռները։
Սա ուղակիորեն ազդում է ուսանողների հաճախելիությանը, իսկ դասախոսական կազմն անելանելի իրավիճակում է գտնվում՝ մոտ 160-170 մարդ։