Երեկ Մարտունու պատկերասրահը հյուրընկալել էր Ալեքսանդր Թամանյանի թանգարան–ինստիտուտը։
Կյանքը եւ գործունեությունը պատմող ցուցանկներն էին տեղադրվել սրահում, իսկ սենյակի մի անկյունում ցուցադրվում էր Թամանյանի մասին պատմող տեսաժապավենը՝ հնարավորություն ընձեռելով հետաքրքրասեր մարտուեցիներին ծանոթանալ մեծ ճարտարապետի աշխատանքներին։
Մայրաքաղաքից Մարտունի էին փոխադրվել Թամանյանի անձանական լուսանկարները։
Կյանքը եւ գործունեությունը պատմող ցուցանկներն էին տեղադրվել սրահում, իսկ սենյակի մի անկյունում ցուցադրվում էր Թամանյանի մասին պատմող տեսաժապավենը՝ հնարավորություն ընձեռելով հետաքրքրասեր մարտուեցիներին ծանոթանալ մեծ ճարտարապետի աշխատանքներին։
Ալեքսանդր Թամանյանի հանճարը վիթխարի է, եւ անգնահատելի է նրա ներդրումը մեր ազգի եւ պետության վերածննդի գործում։
Չլիներ հանճարեղ Թամանյանը, ո՞վ գիտի արդյոք Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքը այդքան վեհաշուք կլիներ, կամ Հանրապետության Հրապարակի շինությունների գունային խաղը՝ բացից դեպի մուգ, նման մոգականություն կպարունակեր։
Ցուցադրությանը ներկայացված էին Թամանյանի՝ այդպես էլ կյանք չառած, գործերի մակետները։ Ներկայացված վրձինները եւ ջրաներկերը այցելուների համար բացահայտեցին Թամանյանի դեպի նկարչություն սերը։
Ալեքսանդր Թամանյաի թանգարան–ինստիտուտի տնօրենը, ով նաեւ մեծն հայի ծոռն է, Հայկ Թամանյանը, խոստովանեց, որ Հայաստանում Թամանյանին ամբողջությամբ չէ, որ ճանաչում են․
«Մինչեւ Երեւանի ճարտարապետական աշխատանքի անցնելը, նրա վաստակը Մոսկվայում եւ Սանկտ–Պետերբուրգում մեծ է եղել, շատ աշխատանքերի նախագծումը ռուսական իշխանները Թամանյանին են վստահել»։
Իր կյանքի ռուսաստանյան շրջանի ընթացքում նա նախագծել ու կառուցել է անաբարձրաստիճան ու պահանջախնդիր պատվիրատուների համար, եղել է հեղինակավոր հասարկական գործիչ, աշխատել է այնպիսի պաշտոններում, որոնցից է Նորին Մեծության գրասենյակին կից գեղարվեստական մասի ղեկավարը։
Իսկ Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գերեւրգյանը ցուցադրությունը կարեւորեց նրանով, որ մարտունեցիներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ եւ ճանաչել մեծ ճարտարապետին․
«Տեսնել այն աշխատանքները, որոնք այդպես էլ չեն իրագործվել եւ գոնե լուսանկարների միջոցով այցելուները կկարողանան հանդիպել Թամանյանի գլուխգործոցներին, որոնք Մոսկվայում, Սանկտ–Պետերբուրգում, Թավրիզում եւ այլուր են»։
Ցուցհանդեսը կշարունակվի մինչեւ երկուշաբթի՝ ամսի 19–ը, մուտքը ազատ է։
Комментариев нет:
Отправить комментарий