14.05.2014

Մուտքը դեպի անտառ փակել են

     Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ՝ մասնավորապես 5–րդ եւ 6-րդ թաղամասի, այսօր այցելեցին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ խորհրդատվական աջակցություն ստալու նպատակով, կապված Մարտունու Օդանավակայան կոչվող տարածքից մինչեւ Պահածոների գործարան հասնող տարածքով անտառ եւ Սեւանա լիճ մուտք գործող միակ ճանապարհի փակվելու պատճառով։

Տվյալ տարածքի բնակիչները տասնյակ տարիներ ունեցել են բազմաթիվ մուտքեր։ 90–ականներից հետո վարձակալված եւ սեփականշնորհաված տարածքներով անտառ մուտք գործելու հնարավորությունից զրկվելով բնակիչները մինչեւ վերջերս ունեին մեկ ճանապարհ, բայց օրեր առաջ այդ ճանապարհն էլ փակեցին։

Բնակիչների խոսքով նախկին ճանապարհը վերածվել է 3 մ խորության եւ 5 մ լայնությամբ ջրատարի։ Անտառ մուտքը թե հետիոտնի, եւ թե ավտոմեքենաների համար աննցանելի է դարձել։

Հանդիպման ընթացքում որոշվեց դիմում նամակով դիմել քաղաքապետին՝ լուծում ստանալու հույսով։

Հավելնեք, որ եթե լուծում չլինի ի նպաստ բնակիչների, նրանք պատրաստ են դիմել ավելի բարձր ատյանների։



Комментариев нет:

Отправить комментарий