17.05.2014

Թանգարանային «ցերեկ» Մարտունու պատկերասրահում

                                                          Թագարանների միջազգային օրը այս տարի մայիսի 18–ին է։
Հատուկ միջոցառումներով էր պատրաստվել նշել նաեւ Մարտունու Պատկերասրահը։ Եթե մայարաքաղաքում «թանգարանային գիշեր» ծրագրով են նշելու, ապա Մարտունու Պատկերասրահում «միջոցառումների ցերեկ» էր։

Մանակական գունային ներկայացմամբ հանդես եկան Մարտունու թիվ 1 մանկապարտեզի շնորհաշատ սաները։
Կախարդական նկարչի եւ խոսող գույների խաղը դիտելու էին եկել ոչ միայն սաների ծնողները, այլ նաեւ Մարտունի քաղաքի բնակիչները,  այլ համայնքների դպրոցականները։
Պատկերասրահ այցելուները մի սրահից մյուսն էին անցնում, որպեսզի բաց չթողնեին իրար հաջորդող միջոցառումները։
Երբ տարբեր ցուցասենյակներում Մարտունու Գեղարվեստի դպրոցի եւ Ներքին Գետաշեն գյուղի պատանի նկարիչները կտավների առաջ  արտանկարումներ էին անում, աստիճաններին կանգանած ելույթ էին ունեմում Մարտունու թիվ 3 դպրոցի երգչախմբի սաները։Այցելուներին այսօր նաեւ բախտ վիճակվեց դիտելու մի քանի օրով Մարտունու Պատկերասրահ հյուրընկալված Ալեքսանդր Թամանյանի թանգարան–ինստիտուտի ցուցադրությունը՝ ծանոթանալու ճանաչված ճարտարապետի կյանքին եւ գործունեությանը։                                                                                                                                                            
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մասնակություն ցուցաբերած խմբակներին նվերների տեսքով շնորհակալություն հայտնեց նաեւ Պատկերասրահի տնօրեն Անահիտ Գեւորգյանը, իր խոսքում նշելով, որ կարեւոր է, փոքր տարիքից երեխային ծանոթացնել եւ կապել մշակությային բարձր արժեքների հետ։    

Օրը ներկայացնում ենք նաեւ լուսանկարներով։                                                                                        
                                       









                                     










1 комментарий:

  1. Սիրում եմ նմանատիպ աշխատանքներ: Ապրեն կազմակերպիչները...

    ОтветитьУдалить