Մենք էլ ժամանակին այս երեխաների նման ուրախանում էինք...Անկախության սերնդի երեխաներ,այսօր անտեսված ,իսկ վաղը ՝չգիտեմ...
Ցավալի է,որ պետական ինստիտուտներն են դրան նպաստում,հանուն մեկի անձնական ու տնտեսական շահի: Սակայն մոռանում են բնության և ազգային արժեքները ,այս երեխաների և բոլոր սերունդների իրավունքները: Իրարամերժ փաստարկներ,փոփոխական կարծիքներ,այ դա է ամենավտանգավորն ու անցանկալին: Երբ նկարներով,կամ տեսաֆիլմերով տեսնում ես մեր պատմական և մեզանից խլված հայրենին,երբ կարդում ես,թե ինչպես էր հեծյալը սուզվում Ալաշկերտի և Մշո դաշտերի փարթամ բուսականության մեջ,կարոտը խեղդում է: Սակայն այդ պատկերավոր բուսականությունը այլևս չկա՝օտարի հոտ է գալիս:
Ցանկանում են մեր այս պատառիկն էլ այդպիսին դարձնել,հանուն փողի: Փողը շատերի համար ամեն ինչ է,պատիվ և արժանապատվություն: Անտեսված է այսօր մեր համայնքը ,Լիճք համայնքը,որին տեր ենք դարձել 1828-30 թվականներին՝Ալաշկերտը լքելուց հետո; Ինչ- որ նմանության համար են մեր պապերը հաստատվել այստեղ,արարել,ապրել և հպարտացել գյուղի բնությամբ:Այսօր այս երեխաների ժպիտը ՝թախծի են վերածել,սիրտդ ցավում է՝ինչպես են նայում այս բնական հրաշքին:Օրինական է ասում են այս արժեքի վաճառքը, համայնքը իր կարծիքն է հայտնել,սակայն հինգ հոգին համայնք չէ այս դեպքում, նրանք իրենց կարծիքը հայտնել են ու պնդել՝ սևը սպիտակի վրա,չգիտակցելով,որ իրենց կարծիքի օգտակարության գործակիցը ձգտում է մինուս անվերջության: Հարգելիներս հարցրել եք՝ ովքեր են նրանք,ինքներդ էլ կապշեք:Այս մանուկների բախտն ես որոշել և ինչ հեշտությամբ, հավատացել ես թե արժեք կա գրչիդ և անմիտ մտքիդ,շատ եք սխալվել: Ցանկացել եք նմանվել չգիտեմ թե ում, անտեսել եք մեզ՝դուք անտեսվելով:
Լիճքը դարձել է անտեսված համայնք,լիճքեցին այսօր քրտինք է թափում,հեռու մեզանից ,օտար ափերում,երբ վերադառնա Չաիրները մեր,կտեսնի այնտեղ մի մեծ ավերակ՝ի հաշիվ նրա բիզնեսն է եռում: Աշխատատեղեր կբացվեն ինչու եք սպասում, ձեզ խոսք են տվել,գնացեք այնտեղ,մենք դեմ ենք ,մեր երկրի թշվառ կյանքում մի նոր գործարան բացվի ,համայնքն ունի դրանից օգուտ, հիշողությունս չի դավաճանում, նման օրի մեջ ընկել ենք արդեն, թող ցույց տան մեկ տեղ,մեր համայնքից ով է աշխատում, այս անգամ էլ կխաբեն, զարմանում եմ սա չեն գիտակցել: Մեր համայնքում այսպիսի աղբյուրներ շատ կան, բայց սա ուրիշ է: Գնորդը չգիտեր, չի հետաքրքրում,իսկ դու վաճառող չգիտեիր այդ՝չես էլ ամաչում...
Անտեսված համայնք, այդպես է թվում, սակայն մի բան կա՝ մեզ չեք ճանաչում, սա մեր պատիվն է,ով չի հասկանում՝բարի ճանապարհ բոլորիդ, այս անգամ մեծատառով՝ Ձեզ չենք սպասում...
Համլետ Հակոբյան

Комментариев нет:
Отправить комментарий