25.08.2013

Բնության արժեքները բնության և ժողովրդի սեփականությունն են

2013 թվականի գարնանը «Լիճք» հանքային ջրերի գործարանի հարևանությամբ գտնվող Լիճք համայնքի նախկին ղեկավար Շամս Հայրապետյանի սեփականության տարածքում հորատումներ էին իրականացվում՝ նպատակը հանքային ջրի աղբյուրի բացումն էր: Այդ հորատումները «Տեխնոման» Սպ ընկերության հավաստմամբ չեն տվել ցանկալի և որակական արդյունքներ և աշխատանքներ են ծավալվել Լիճք գյուղի «Չաիրներ» կոչվող տարածքում գտնվող «Թթուջուր» կոչվող հանքային աղբյուրի շահագործման ուղղությամբ: Օգոստոսի 6-ին իրականացվել են աղբյուրի շրջակայքից հողահեռացման աշխատանքներ: Հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին կատարված աշխատանքների տեսագրությունը տեղադրվեց սոցիալական ցանցերում և ունեցավ հանրային հնչեղություն: Նույն օրը Լիճքի ազգաբնակչությունը դադարեցնել տվեց հետագա շինարարական աշխատանքները՝ օրինականությունը պարզելու համար: Օգոստոսի 7-ի Թերթ.am-ին տրված հարցազրույցում համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը արտահայտել էր իր կարծիքը,որտեղ կողմ էր եղել «Տեխնոման» ՍՊ ընկերության կողմից հանքային ջրի պաշարների շահագործմանը՝ և անիմաստ մտքեր արտահայտելով համայնքի բնական ժառանգությունը անհիմն կերպով ոչնչացնելու փաստից խուսափելու համար իր համար մշտապես ամենօրյա օրակարգ ընդունելով մեղքը գցել էր իր խոսքերով ասած «պռատիվնիկների» վրա:
Մեջբերում հոդվածից.Գյուղապետն ինքը` կողմ էր այդ որոշմանը. «Կողմ եմ նրա համար, որ գյուղում աշխատատեղ է ստեղծվում, մոտ 10-12 աշխատատեղ է ստեղծվելու: Չեմ կարծում, որ դա կխանգարի ինչ-որ մեկին, չպիտի որ խանգարի, իսկ տարածքը սեփականատեր ունի, համաձայնվել է»:
«Հրապարակ» և «Առավոտ» օրաթերթերը, անդրադարձան այս խնդրին , արդեն «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում համայնքի ղեկավարը հավաստիացրեց,որ անտեղյակ է եղել նախագծից,ավագանին որոշում չի կայացրել,հանրային լսումներից տեղյակ չի եղել:
  Առավոտ.am-ը զրուցեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի հետ: Պարոն Գրիգորյանը ևս ամբողջ պատմությանը տիրապետում էր, միայն ավելացրել իր դիտարկումները. «Ես արգելել եմ, որ այդ հատվածում «Տեխնոման»  ընկերությանը որևէ բան անի: Ոչ ոք ինձանից թույլտվություն չի հարցրել, ես ավագանու որոշում չեմ տվել, հանրության հետ չեմ խոսել»:
Համայնք են այցելել «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժ.Ալեքսանյանը, լրագրող Տաթևիկ Վարդապետյանը: Նրանք հանդիպումներ են ունեցել բնակչության,նախաձեռնող խմբի անդամների հետ` տեղում ծանոթանալով հիմնախնդրին, հանդիպում կազմակերպվեց նաև Գյուղապետարանում, որտեղ էլ Պարոն Գրիգորյանը մեկ անգամ ևս փաստեց, որ ինքը ոչ մի փասթաթուղթ չի ստորագրել, ավագանին որոշում չի տվել, հանրային լսումներ չի իրականցվել,որ փասթաթղթեր կան որոնց մի քանի օր առաջ է ծանոթացել: Համապատասխան հոդվածով Տ.Վարդապետյանը անդրադարձ կատարեց հիմնախնդրին և հանրությանը տեղեկացրեց կողմերի տեսակետները:
«Ես որպես գյուղապետ պաշտպանում եմ իմ համայնքի շահերըմտածում եմ իմ համայնքի մասին ու չկա որևէ մեկըով կասիթե առավել է մտածում էս համայնքի մասին, - մեր հանդիպման ընթացքում հավաստիացնում էր Լիճք համայնքի ղեկավարը Գնել Գրիգորյանը, -եկել ենառանց տեղյակ պահելուառանց թույլտվությանթույլ տվության դեպքում՝ պետք է հանրային լսումներ կազմակերպվենավագանի կա և այլնՆրանք փաստաթղթեր են բերել  էներգետիկայի նախարարության կողմից տրվածոր իրենց թույլատրել են հորանից ջուրը տանել»:   Գյուղապետն ասում էոր ինքը համայնքի կողքին է և որևէ մեկին թույլ չի տա առանց համայնքի հետ հաշվի նստելու որևէ նախաձեռնություն սկսել գյուղում. «Կարճ ասած արգելել եմ»:

Օգոստոսի 12-ին պաշտոնական նամակով Գավառի բնապահպանական տեղեկատվական հասարակական «Օրհուս» կետնրոնին պատասխանել և երկրորդել է, արդեն իսկ պաշտոնապես իր կարծիքը: «Տեխնոման» ՍՊ ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին «Թույլ չենք տալու» նախաձեռնող խմբի անդամների հետ տրամադրելով գործին առնչվող մի շարք փաստաթղթեր: «Տեխնոման» ՍՊ ընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ պնդում էին, որ համայնքի համայնքապետարանը, համայնքի ղեկավարը որևիցե իրավական լծակ չունի չթողնելու իրենց կողմից իրականացված օրիանական գործունեությանը: Սակայն ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի Հոդված 45-ում հստակ ամրագրված են համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում, այն է` համայնքի ղեկավարը բնության և շրջակա  միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը. - կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը: Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները. վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանման միջոցառումները:

 «Տեխնոման» ՍՊ ընկերության ներկայացուցիչների տրամադրված փասթաթղթերում հանրային լսումների արձանագրություններ տրամադրվեցին,որոնցում գյուղապետարանի աշխատակիցների, համայնքի ղեկավարի և Շամս Հայրապետյանի ստորագրությամբ հանրային լսումների փասթաթուղթ էր ստորագրված: Սակայն համայնքի ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում կրկին պաշտոնապես պնդեց, որ հանրային լսումներ չեն եղել: Գյուղապետի խորհրդական Սմբատ Սմբտյանն էլ նախաձեռնող խմբին և «Տեխնոման» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին փաստեց,որ ինքը այդ քննարկմանը մասնակցել է, ասել է իր կարծիքը, որ Շամս Հայրապետյանը ներկա չի գտնվել հանդիպմանը: Ընկերության աշխատակիցները պնդում էին, որ անկախ հանրային լսումների թվից կողմ կամ դեմ լինելուց արդյունքը չէր փոխվելու: Եթե այդպես է, ապա ինչու է օրենքը նման ընթացակարգ մշակել, առավել ևս  «Տեղեկատվության հասնելիության, շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի-Դանիա) համաձայնագիր՝ ընդունված 1998թ.,ուժի մեջ է մտել 2001թ, ՀՀ Աժ -ն վավերացրել է 2001թ-ին... Համաձայնագիրը ամրագրել է երկու կարևոր դրույթներ՝ էկոլոգիական իրավունքը՝ որպես մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս և տեղեկատվության մատչելիության կարևորությունը, որը պայմանավորում է հասարակության մասնակցությունը որոշումների ընդունմանը և իրականացման գործընթացներին:
 Երբ ուսումնասիրեցինք հանրային լսումների արձանագրությունը, մեկ փաստական հանգամանք ևս ապացուցեց,որ այդ լսումներն անհիմն են. Լևոն Աղաբեկյանի պաշտոնական փասթաթղթերի վրա դրված ստորագրությունները չի համապատասխանում լսումներում իր կողմից արված ստորագրությանը:
 Համայնքի, ԶԼՄ-ների ճնշումներից ելնելով համայնքի ղեկավարը կանգնեց երկընտրանքի առաջ և ստիպված սկսեց խոսել համայնքի կողմից: Այսօր նա հասկացել է, որ կգա ժամանակը և համայնքը իրեն չի ների, որքան էլ ցանկանա պաշտպանվել նա գիտակցում է, որ հենց իր շրջապատից են սկսել իրեն փնովել: Մի բանից էլ է նա վախենում, Շամս Հայրապետյանի հետ համագործակցությունը ապացուցված փաստ է, սակայն նա լավ է հասկանում, որ կոնկրետ իր հարազատներից ու համագյուղացիներից շատերը դա նրան չեն ների ու նա կհայտնվի կոտրված տաշտակի առջև: «Տեխնոման» ՍՊ ընկերությունն էլ իր հերթին հասկանում է, որ համախոհների դաշտը նեղանում է և վերջիվերջո  իրենք կորցնում են համայնքի ղեկավարին, հասկանում են, որ համայնքը, որքան էլ համայնքի ղեկավարը անցանկալի լինի իրեն համար, այս պարագայում չի թողնի մենակ: Իսկ նրա հետ հարցերը կլուծի պատմությունը և համայնքի իրական կարծիքը: Կողմերը խախտել են «Համաշխարհային բնական և մշակութային ժառանգության պահպանման մասին» համաձայնագիրը՝ ընդունված 1972թ-ին,  որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ն 1994 թվականին: Համաձայնագրին անդամակցած պետությունները ստանձնել են հետևյալ պարտավորությունները՝ պահպանել և ապագա սերունդներին փոխանցել մշակութային ու բնական ժառանգությունը:
 Միջազգային իրավունքի նորմը,այս դեպքում համաձայնագիրը, որը պարտադիր է ստորագրող կողմերի համար, ունի իրավունքի գերակայություն ներպետական օրենսդրության նկատմամաբ,եթե վավերացումից հետո ներպետական օրենսդրության մեջ կան հակասող դրույթներ միջազգային օրենսդրության նկատմամբ,ապա պետք է ներպետական օրենսդրության նորմերը համապատասխանեցնեն միջազգային իրավունքի նորմերին,հակառակ դեպքում գործում են միջազգային իրավական նորմի դրույթները:
 Այտեղից հետևություն. հանրային լսումներ որպես այդպիսիք կամ չեն եղել, կամ համայնքի ղեկավարը չի կարողացել դիմանալ որոշ ճնշումների, կամ էլ չի տիրապետել ՀՀ օրենսդրությանը և իր պաշտոնական տեսակետներն ու պնդումները այս լսումների օրինականությունը տանում են իրավական այլ հարթություն, իսկ այդ հարաբերություններում պարզելու խնդիրներ կունենան «Տեխնոման» ՍՊ-ն և «հանրային լսումների» մասնակիցները: Երկու կողմերն էլ լավ հասկանում են, որ լուրջ սայթաքումներ ունեն իրավական պետության կերտման ճանապարհին և իրենք պահանջ ունեն իրենցն ապացուցելու, սակայն համայնքը իրավական պետության բաղկացուցիչ մաս է և այս վայրիվերումներն իրեն չեն հետաքրքրում: Իրավահարաբերության մասնակիցները արդեն հասկացել են, որ միմյանց խաբելով ընկել են անելանելի վիճակում և իրար մեջ պետք է պարզեն խոստումներից փախչելու մեղավորներին:

Հ.Գ. Իսկ ինչ է ներկայացնում «Լիճք» հանքային ջուրն իրենից.
«Լիճք» , ածխաթթվական, հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիում-կալցիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր` ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտ: Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված պլիոցենի լճագետային նստվածքներում, հարստանում է փոխակերպային ածխաթթվական գազով: Երկրի մակերևույթ է դուրս գալիս հորատանցքերով: Հանքայնացումը 5,1 գ/լ է, CO2-ի պարունակությունը` 1,5 գ/լ, շահագործման պաշարները` 2712 մ3/օր:
Պարունակում է նաև Fe, Mn, I, Br, F և այլ միկրոտարրեր:
Ջրաբուժ. Հատկություններով նման է «Եսենտուկի» N4 (ՌԴ), «Հանքավան» և «Սևան» հանքային ջրերին:
Օգտագործվում է ստամոքսաղիքային քրոնիկ., միզուղիների և այլ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների դեպքերում:

Նյութը` «Հայաստանի Բնաշխարհ» ընտանեկան հանրագիտարանից, էջ 80:

Բուժիչ հատկություններով այդ ջրից օգտվում են նաև Զոբ հիվանդությամբ տառապողները: Ուսումնասիրեք վիճակագրությունը և պարզ կդառնա, որ այդ հիվանդությունը գլուխ է բարձրացել հատկապես «Լիճք» հանքային ջրերի գործարանի փակվելուց հետո, իսկ թե ինչու չի գործարկվում այդ գործարանը, հետևությունը թողնում ենք ընթերցողին:
12 «աշխատատեղ» ստեղծելով հնարավոր է մշտապես փակվի այդ գործարանը, որը ժամանակին նաև Կրեմլից պատվերներ է ունեցել: Եվ որպես ապացույց 80-ական թվականներին Գորբաչով-Ռեյգան հանդիպման ժամանակ սեղանին դրված էր «Լիճք» հանքային ջրերի գործարանի արտադրանքը:

«Թույլ չենք տալու» նախաձեռնող խումբ

Комментариев нет:

Отправить комментарий