Սեպտեմբերի 28-29-ին Մարտունի Ինֆոտանը հավաքվել էին մի խումբ ինֆոմաններ: Նրանք եկել էին մասնակցելու «Ինֆոգաղափար» սոցիալական նորարության հավաքին:
Երկու տասնյակից ավելի ուղարկված գաղափարներից ընտրվել էր յոթը: Գաղափարներ ստացվել էին հինգ համայնքներից՝ Լիճք, Վաղաշեն, Վարդենիկ, Ներքին Գետաշեն եւ Մարտունի:
Եվ այդ յոթ գաղափարների հեղինակներn առաջին օրը հնարավորություն ստացան իրանց ինֆոմտքերով կիսվել ոլորտի մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվողների, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիների հետ:
Առաջին օրը ձեւավորված յոթ աշխատանքային խմբեր քննարկելով իրենց մտքերը, վերջնական տեսքի բերեցին եւ ներկայացրեցին ժուրիի դատին:
Ժուրիի կազմում էին փորձագետներ եւ հատուկ հյուրեր՝ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը, «Ինֆոտուն» ծրագրի ղեկավար Մարինա Մխիթարյանը:
Ներկայացված գաղափարներից ֆինասավորում ստացան երեքը՝ «Վիրտուալ համայնք», «ԻնֆոՌադիո» եւ «Իրազեկ համայնք»:
Մարտունի Ինֆոտունը նախապես պատրաստվում էր ֆինանսավորել միայն երկու գաղափար, բայց քանի որ «Վիրտուալ համայնք» եւ «Իրազեկ համայնք» գաղափարների նպատակն էր ստեղծել համայնքային կայք, որոշվեց տարբերություն չդնել եւ երկուսի միջև բաժանել հատկացվող գումարը եւ հնարավորություն ընդձերնել Վարդենիկ եւ Վաղաշեն համայնքներին ունենալ կայք էջեր:
Հաջորդ օրը երեք գաղափարների հեղինակների խմբերը մասնագետների խորհրդատվությամբ աշխատեցին գաղափարների մշակման վրա, դրանց տալով պատրաստի ծրագրի տեսք, որոնց իրականացման համար Ինֆոտնից կստանան դրամական ֆինանսավորում:
Շուտով սպասեք Վարդենիկ եւ Վաղաշեն համայնքների կայքերին եւ Մարտունու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններ լուսաբանող օնլայն ռադիոյի հեռարձկմանը:
Комментариев нет:
Отправить комментарий