2013 թ. սեպտեմբերի 28-29-ը «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է «Ինֆոգաղափար» սոցիալական նորարարության երկօրյա հավաք:
Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է:
- Վերհանել Գեղարքունիքի մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցի միջոցով լուծելուն միտված գաղափարները
- Ի մի բերել ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները
- Ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:
Քննարկումների արդյունքում ընտրված 2 լավագույն ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն իրենց «ինֆոգաղափարներն» իրականացնելու համար` յուրաքանչյուրին մինչև 400.000 դրամի սահմաններում:
Հավաքին կարող են մասնակցել Գեղարքունիքի մարզում բնակվող ծրագրավորողներ, բլոգերներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց գործունեության մեջ կիրառում են համացանցի գործիքները:
Ցանկացողները կարող են հայտեր լրացնել ինչպես մասնակցելու, այնպես էլ գաղափարներ ներկայացնելու համար:
Հավաքի մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 1-ը` ժամը 24:00-ն է:
Հարցերի դեպքում գրել infomartuni@gmail.com էլ. հասցեին:
«Ինֆոգաղափարին» մասնակցելու համար լրացրեք հետևյալ հայտը.
«Ինֆոգաղափար» սոցիալական նորարարության հավաքը, որպես «Մարտունի Ինֆոտուն» ծրագրի բաղադրիչ, իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանականերում : Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:
Комментариев нет:
Отправить комментарий