20.06.2018

VLV խանութը «մերժել» է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանին չփաստարկված նյութի ճշտում


«Մարտունի ինֆոտունը» անցկացնում է «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության» դասընթացներ, որի նպատակն է դասընթացի մասնակիցներին տալ մեդիա գրագիտության գիտելիքներ, ինչպիսիքն են՝ մեդիայի (ԶԼՄ) պատմությունը, մեդիան ներսից և դրսից, խոսքի ազատությունը, նոր մեդիան՝ սոցիալական ցանցերը և այլն, որոնց միջոցով քաղաքացին ճիշտ ընկալի ստացած ինֆորմացիան, ցուցաբերի քննադատական մտածողություն և ինքը ստեղծի և տարածի «ճիշտ» տեղեկատվություն։ Այսուհետ դասընթացի մասնակիցները փորձելու են հայկական մեդիադաշտում հրապարկվող նյութերի փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում կատարել:



  Ավելացող ինֆորմացայի դարաշրջանում շատ դժվար է կողմնորոշվել արդյոք այն ճիշտ է, թե ոչ: Լրատվություն հոսքը ապահովող միջոցների  նպատակն է ապահովել դիտումների ցանկալի քանակ: Նրանք փորձում են դրան հասնել պրովոկացիոն վերնագրերի միջոցով, որոնք կգրավեն հասարակության ուշադրությունը: Այդ ինֆորմացիան հիմնականում սխալ, չճշտված կամ էլ իրականությանը չհամապատասխանող է լինում:




Այս նյութում, որը վերնագրված է VLV խանութը «մերժել է»  ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանին, կար ճշտված, կեղծ ինֆորմացիա, Facebook-յան օգտատերը իր անձնական էջում գրել էր, որ VLV էլեկտրոնային խանութի աշխատակիցները չեն սպասարկել ՀՀԿ-ական պատգամավորին՝ հրաժարվելով պատասխանել անգամ նրա հարցերին: ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը մտնում է VLV էլեկտրոնիկայի խանութ-սրահ, հավանաբար գնում կատարելու: Մենեջերը կապ է տալիս աշխատողներին ու հրահանգում՝ չսպասարկել: Խանութի բոլոր աշխատողները «դուխով» մայկաներով: Դրան զուգահեռ միացնում են Նիկոլի երգը:
Արման Սաղաթելյանին չեն սպասարկում, հարցերին չեն պատասխանում ու վերջինս ստիպված հեռանում է խանութից: Գրում է օգտատերը իր էջում և այս ինֆորմացիան  տարածվում է բազմաթիվ այլ կայքերով:Որոնցից մեկն էլ այս 
կայքն է, որից մենք վերցրել ենք 
ինֆորմացիան:




Պարզվեց, որ այս ինֆորմացիան սխալ, չճշտված և իրականությանը չհամապատասխանող էր, քանի որ անմիջապես տարածվեց մեկ այլ նյութ, որը հերքում էր, այս տեղեկությունը: Իրականում այդ խանություն ուղղակի « Դուխով » ակցիա է գործել, իսկ Արման Սաղաթելյանին խանութի մենեջերը անձամբ է սպասարկել, վերջինս էլ գոհ հեռացել է խանութ սրահից: Հերքող ինֆորմացիան նույնպես տարածված էր մի քանի կայքերով ահա դրանցից մեկի հղումը:




Նյութը՝  Մարտունի ինֆոտան
 «Մեդիագրագիտության և քննդատական մտածողոթյան» 
դասընթացի մասնակից

Комментариев нет:

Отправить комментарий