«Մարտունի ինֆոտունը» անցկացնում է «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության» դասընթացներ, որի նպատակն է դասընթացի մասնակիցներին տալ մեդիա գրագիտության գիտելիքներ, ինչպիսիքն են՝ մեդիայի (ԶԼՄ) պատմությունը, մեդիան ներսից և դրսից, խոսքի ազատությունը, նոր մեդիան՝ սոցիալական ցանցերը և այլն, որոնց միջոցով քաղաքացին ճիշտ ընկալի ստացած ինֆորմացիան, ցուցաբերի քննադատական մտածողություն և ինքը ստեղծի և տարածի «ճիշտ» տեղեկատվություն։ Այսուհետ դասընթացի մասնակիցները փորձելու են հայկական մեդիադաշտում հրապարկվող նյութերի փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում կատարել:
Վերջերս հայկական մամուլում տարածվեց մի նյութ, որի մեջ ասվում էր, որ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, խուսափում է հայկական բանակում ծառայելուց: Հարցը մինչև կառավարության նիստի օրակարգ հասնելը, հասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո նա իր մոտ է կանչել սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանին և կոշտ խոսակցություն ունեցել նրա հետ այդ թեմայով՝ նշելով, որ եթե իր որդին ծառայության է մեկնում Արցախ, ուրեմն բոլորն էլ պետք է նույն կերպ վարվեն։Նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:
Որից հետո այս լուրերը հերքվեցին և մամուլում տարածվեց մեկ այլ նյութ, ըստ որի Նվեր Ծառուկյանը, այսպես թե անյպես ունի տարկետման իրավունք մինչև 2021 թվականը,քանի որ, հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (անվճար ուսուցման) ուսանող:
Նյութը՝ Մարտունի ինֆոտան
«Մեդիագրագիտության և քննդատական մտածողոթյան»
դասընթացի մասնակից
դասընթացի մասնակից
Комментариев нет:
Отправить комментарий