03.10.2018

Ի՞նչ խնդիրների են բախվում կանայք Հայաստանյան աշխատանքային շուկայում

«Մարտունի ինֆոտունը» պարբերաբար իրականացնում է  իրազեկման  գործընթաց (հանրային քննարկումներ–դասընթացներ)՝ ՀՀ–ում տեղի ունեցող բարեփոխումների մասին։  Ռեֆորմների գործընթացի մասին բնակչության ավելի լայն շերտերին մասնակից դարձնելու  նպատակով  տարբեր ոլորտային փոփոխություները ներկայացնելու են պաշտոնական և մասնավոր (լրատվամիջոցներում) հրապարակումների վերաբերյալ վերլուծություն–քաղաքացիական լրագրության նյութեր հրապարակելով։ Այս նյութը վերաբերվում է Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքներին, այն խնդիրներին, որոնց բախվում են կանայք աշխատանքային շուկայում: 





Մարդկության պատմության ողջ ընթացքում սեռերի հավասարությունը խնդիր է եղել և ամեն մի շրջանում այն տարբեր կերպ է արտահայտվել: Բոլոր ժամանակներում էլ կնոջ «ազատագրման» հարցի շուրջ եղել են գաղափարական բախումներ և բուռն բանավեճեր: 1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան:  Հայաստանը կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում վավերացրել է նաեւ այնպիսի կարեւոր միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են ՄԱԿ-ի  «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց եւ կանանց հավասար վարձատրության մասին», «Աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում խտրականության մասին» կոնվենցիաները: Վերլուծելով աշխատանքի տեղավորման գործակալությունների  տվյալները   կարելի է եզրակացնել՝ այսօր Հայաստանի աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեն գրասեն

յակայինսպասարկման և ծառայությունների ոլորտի (մատուցողուհիներվաճառողներ

վարսահարդարներ և այլն), ինչպես նաև առևտրի ոլորտի աշխատողներ:Նույն այդ  տվյալները ցույց են տալիս նաև, որ այսօրվա աշխատաշուկայի ամենալուրջ խնդիրը ոչ այնքան աշխատատեղերի սակավությունն է, որքան աշխատանք փնտրողների տարիքը: 


Ամենացայտուն խախտումը այն է, երբ գործատուն պահանջում է 25-ից մինչև 30 տարեկան աշխատողներ: Սակայն զավեշտալին այն է, որ նրանք պահանջում են բարետես, բարձրահասակ կանանց: Այսինքն՝ ընդունում են աշխատանքի մեկին, ով մասնագիտական ոչ մի կարողություն չունի: Դա կոչվում է  խտրականություն:







 Բացի սա հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց նկատմամբ հաճախակի են նաև սեռական բնույթի ոտնձգությունները:Այդ ոտնձգությունները լինում են ոչ միայն գործատուների և աշխատակիցների կողմից, այլ նաև աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին, քանի որ չնայած հավելյալ չեն վճարվում, սակայն պարտավոր են ուշ գնալ տուն աշխատանքի բնույթից ելնելով:Հաճախ կանայք այսպիսի դեպքերում չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել, չեն դիմում համապատասխան մարմինների և փորձում են ինքնուրույն հարթել իրենց խնդիրները: 


Комментариев нет:

Отправить комментарий