17.10.2018

«Հայկ Մարությանը փոխել է 5 տարի առաջվա կարծիքը տրանսպորտի թանկացման մասին» չփաստարկված նյութի ճշտում

«Մարտունի ինֆոտունը» անցկացնում է «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության» դասընթացներ, որի նպատակն է դասընթացի մասնակիցներին տալ մեդիա գրագիտության գիտելիքներ, ինչպիսիքն են՝ մեդիայի (ԶԼՄ) պատմությունը, մեդիան ներսից և դրսից, խոսքի ազատությունը, նոր մեդիան՝ սոցիալական ցանցերը և այլն, որոնց միջոցով քաղաքացին ճիշտ ընկալի ստացած ինֆորմացիան, ցուցաբերի քննադատական մտածողություն և ինքը ստեղծի և տարածի «ճիշտ» տեղեկատվություն։ Այսուհետ դասընթացի մասնակիցները փորձելու են հայկական մեդիադաշտում հրապարկվող նյութերի փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում կատարել:



Վերջերս նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանի անունից հրապարակումներ եղան տարբեր լրատվական կայքերում, իբրև թե նա փոխել է իր 5 տարի առաջվա կարծիքը տրանսպորտի թանկացման հարցում: Ըստ  Մարությանի «տեղափոխվելու իրավունքն ամենակարևոր իրավունքներից է, այն ժամանակ դա լուրջ խնդիր էր առաջացնում, բայց զավեշտալի է, որ 2013 թվականից հետո 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի թանկացրեք, այս անգամ որ չի թանկանում օբյեկտիվ չի»: Մարությանն ասել է նաև, որ նախկին իշխանությունները միգուցե վախենում էին գինը բարձրացնել, որ բողոք չլինի: Ահա ևս մեկ նմանատիպ նյութ:
Չուշացավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանի պատասխանը, որը իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց: Նա իր գրառման մեջ դիմել էր Երևան քաղաքի բնակիչներին և հերքել վերոհիշյալ հրապարակումները:

Комментариев нет:

Отправить комментарий