24.12.2018

Քարոզչական պաստառներ՝ օրենքով արգելված վայրերում



«Մարտունի ինֆոտունը» պարբերաբար իրականացնում է  իրազեկման  գործընթաց (հանրային քննարկումներ–դասընթացներ)՝ ՀՀ–ում տեղի ունեցող բարեփոխումների մասին։  Ռեֆորմների գործընթացի մասին բնակչության ավելի լայն շերտերին մասնակից դարձնելու  նպատակով  տարբեր ոլորտային փոփոխություները ներկայացնելու են պաշտոնական և մասնավոր (լրատվամիջոցներում) հրապարակումների վերաբերյալ վերլուծություն–քաղաքացիական լրագրության նյութեր հրապարակելով։ Այս նյութը վերաբերվում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանում ամենատարածված խախտումներից մեկին՝ օրենքով արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելուն, որի հիմնական պատճառներից է իրազեկ չլինելը



2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանվեց 12 օր՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը։ Նախընտրական քարոզչության ամենակիրառելի և տարածված տեսակներից է սահմանված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելը։ Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի՝ արգելված է քարոզչական պաստառները փակցնել գործող առևտրի կետերի, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների, հասարակական տրանսպորտի, տաքսիների վրա կամ դրանց ներսում և այլ վայրերում։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում շրջայց կատարելիս ականատես եղանք այլ պատկերի՝ քարոզչական պաստառներն ամենուր էին։


Պաստառները փակցնողների հետ զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ նույն իրենք՝ փակցնողները, տեղյակ չեն օրենքով սահմանված նման արգելքների մասին (իհարկե կային նաև բացառություններ)։ Այսպիսով ստացվում է, որ թեկնածուն, ում նկարով պաստառները փակցվում են արգելված վայրերում, հաճախ տեղյակ չի լինում այդ մասին և օրենք է խախտում անկախ իր կամքից, քանի որ հիմնականում այդ գործընթացն իրականացվում է այլոց ձեռամբ։






Комментариев нет:

Отправить комментарий