Մարտունի համայնքում կգործի հանրային տրանսպորտ
Դեկտեմբերի 14-ին,
Մարտունի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, համայնքապետարանում կազմակերպվեց
քննարկում՝ համայնքում հանրային տրանսպորտի հարցը լուծելու նպատակով։ Հանդիպմանը
մասնակցում էին ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցների և
մանկապարտեզների ներկայացուցիչներ, աշակերտներ, «ՄԿՀԽ» ՀԿ-ի աշխատակիցները և
Մարտունու տարածաշրջանում միջհամայնքային ուղևորափոխադրումներով զբաղվող
«Մարտունու ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի ներկայացուցիչը։

- Մարտունի համայնքում հանրային տրանսպորտ չլինելը միշտ համարվել է համայնքի առաջնային խնդիրներից մեկը, քանի որ բնակիչներն աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ կամ հիվանդանոց գնալու համար քաղաքի մի ծայրից մյուսը պետք է ոտքով գնան (3-4 կմ)։ Խնդիրն ավելի է բարդանում հատկապես ձմռան ամիսներին։ Խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է Մարտունի Ինֆոտան կողմից՝ Մարտունի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հետ պարբերաբար քննարկումներ իրականացրելու միջոցով։ Խնդրի լուծման համար, տարբեր ժամանակներում համայնքապետարան են դիմել նաև Մարտունի համայնքի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, համայնքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ և բնակիչներ։
Комментариев нет:
Отправить комментарий