ՀՀ կառավարությունը էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը դիտում
է որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և
շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:
Էներգաարդյունավետություն և էներգա- խնայողություն բառերը հաճախ միասին են հիշատակվում: Թեև երկուսի միջև փոխադարձ կապն առկա է, սակայն սրանք տարբեր հասկացություններ են:
Արդյունավետություն նշանակում է էներգիայի քիչ քանակի օգտագործմամբ անհրաժեշտ արդյունքի հասնելը, իսկ խնայողություն նշանակում է էներգիայի քիչ քանակի օգտագործում կամ ընդհանրապես դրա օգտագործելուց հրաժարվելը: Արդյունավետությունը հաճախ բերում է էներգիայի խնայողության, բայց ոչ միշտ՝ հակառակը: Էներգաարդյունավետության ուղղությամբ աշխատանքը պահանջում է տեխնոլոգիական առաջընթաց և զարգացում: Էներգախնայողությունն իր հերթին կարող է դիտարկվել որպես առաքինություն: Սակայն այն չի կարող հանգեցնել արտադրողականության բարձրացման: Արդյունավետությունը կարող է պահպանել մեր ռեսուրաներն ու դրամական միջոցները: Էներգաարդյունավետության բարձրացումը նշանակում է, որ մենք կարող ենք հասնել էներգիայի խնայողության ուղղությամբ մեր նպատակներին` չհրաժարվելով ցանկալի արդյունքներից:
Комментариев нет:
Отправить комментарий