«Մարտունի ինֆոտունը» պարբերաբար իրականացնում է իրազեկման գործընթաց (հանրային քննարկումներ–դասընթացներ)՝ ՀՀ–ում տեղի ունեցող բարեփոխումների մասին։ Ռեֆորմների գործընթացի մասին բնակչության ավելի լայն շերտերին մասնակից դարձնելու նպատակով տարբեր ոլորտային փոփոխություները ներկայացնելու են պաշտոնական և մասնավոր (լրատվամիջոցներում) հրապարակումների վերաբերյալ վերլուծություն–քաղաքացիական լրագրության նյութեր հրապարակելով։ Այս նյութը վերաբերվում է դպրոցական դասագրքերում գենդերային դերերի, ընտանեկան հարաբերությունների ներկայացմանը։
——————————————
Դպրոցական առարկաների ցանկում ընդգրկված Հասարակագիտություն
առարկան ժողովրդավարական համոզմունքներ և քաղաքացիական որակներ է ձևավորում, տալիս քաղաքացիական
գիտելիքներ, թողնում ազդեցություն սովորողների անհատականության ձևավորման վրա։
Իսկ ինչպե՞ս են ներկայացվում գենդերային դերերն այդ դասագրքերում։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ այնտեղ տեղ են գտնում գենդերային կարծրատիպեր բովանդակող մեծ թվով նյութեր։ Ամենաակտիվ դերերում ներկայացված են տղամարդիկ, մինչդեռ կանայք միայն պասիվ գործունեություն են ծավալում: Դասագրքերում կանանց և տղամարդկանց, ինչպես նաև ընտանեկան հարաբերությունները ներկայացվում և վերլուծվում են կարծրատիպային մոտեցմամբ։

Հասարակագիտություն առարկայի 10-րդ դասարանի դասագրքի 165-րդ էջում գրված է՝
Իրականում սա միայն կարծիք է, որը իրականության հետ կարող է և՛ համընկնել, և՛ չհամընկնել: Աշակերտն էլ իր հերթին այս կարծիքի հետ կարող է և՛ համաձայնել, և՛ չհամաձայնել: Սակայն, մատուցված նյութում չկան արտահայտված այլ կարծիքներ և հնարավորություն չի տրվում կասկածի տակ դնել վերոնշյալը, ուստի հավանականությունը, որ այս պահանջմունքները կարող են ընկալվել որպես նորմեր և կամրագրվեն աշակերտների հետագա ներընտանեկան հարաբերություններում մեծ է:
Եվ բացի այդ, դասագրքում ներկայացված է հայկական «իդեալական» ընտանիքների անդամների դերաբաշխումը, բայց արդյո՞ք բոլոր ընտանիքներում կան հայրեր կամ մայրեր։
Комментариев нет:
Отправить комментарий