«Մարտունի ինֆոտունը» անցկացնում է «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության» դասընթացներ, որի նպատակն է դասընթացի մասնակիցներին տալ մեդիա գրագիտության գիտելիքներ, ինչպիսիքն են՝ մեդիայի (ԶԼՄ) պատմությունը, մեդիան ներսից և դրսից, խոսքի ազատությունը, նոր մեդիան՝ սոցիալական ցանցերը և այլն, որոնց միջոցով քաղաքացին ճիշտ ընկալի ստացած ինֆորմացիան, ցուցաբերի քննադատական մտածողություն և ինքը ստեղծի և տարածի «ճիշտ» տեղեկատվություն։ Այսուհետ դասընթացի մասնակիցները փորձելու են հայկական մեդիադաշտում հրապարկվող նյութերի փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում կատարել:
Մայիսի 2-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Աբովյանի դպրոցներից մեկի ուսուցիչ Վրեժ Աղաջանյանը վստահեցնում
էր, որ իրենց դպրոցի 13-14 տարեկան աշակերտուհիներին ստիպողաբար ու խաբեությամբ պատվաստում
են «Գարդասիլ» պատվաստանյութով։ Տեսանյութում ուսուցիչը պատմում է նաև, որ բուժկետ է գնացել հասկանալու համար՝ ինչ է կատարվում, որտեղ և նրան ասել են, որ ստիպված են դիմել այդ քայլին, որովհետև պարտադրված են եղել։


Այնուհետև
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ՝ «Ի պատասխան վերջին օրերին մամուլում շրջանառվող այն ահազանգին, ըստ որի դպրոցականնեին
առանց ծնողներին զգուշացնելու տանում են «Գարդասիլ» պատվաստելու, տեղեկացնում ենք,
որ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ»։
Комментариев нет:
Отправить комментарий