Показаны сообщения с ярлыком Լևոն Մկրտչյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լևոն Մկրտչյան. Показать все сообщения

27.04.2012

Դաշնակցության քարոզչական խումբը Մարտունու տարածաշրջանում էր

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 26-ին Մարտունու տարածաշրջան էին այցելել մի շարք դաշնակցական գործիչներ` ՀՅԴ բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ: Քարոզչական խումբը նախ եղավ Երանոսում, որտեղ ներկայացվեց ինչպես կուսակցության, այնպես էլ թիվ 22 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Դաշնակցության կողմից առաջադրված Արտաշես Նիկոյանի նախընտրական ծրագրերը: