Ժամկետանց սննդամթերք վաճառվում է նաև շրջաներում
Բոլորս տարբեր հեռուստատեսություննեերի
եթերներից կամ թերթերից տեղեկանում ենք Երևանի այս կամ այն սուպերմարկետում/խանութում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի կամ խմիչքի մասին: Բարձրաձայնում են այս կամ այն կազմակերպության արտադրանքի որակի, բաղադրության ընդունված չափանիշներին չհամապատասխանելու, կամ խոսվում խանութներում և սուպերմարկետներում հայտնված անհայտ ծագում ունեցող սննդամթերքի մասին:
Երբեմն համապատասխան կառույցների հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվում է խանութների/սուպերմարկետների ցուցափեղքերից հանել նշվաց ապրանքատեսակները, նույնիսկ «խոշոր» դրամկան տույժի ենթարկել օրինազանցներին:
Բայց նման բացահայտումները կատարվում են միայն Երևանում, իսկ ի՞նչ է կատարվում մարզերում, մայրաքաղաքից հեռու գտնվող բնակավայրերում.
Այստեղ կարող ես հանդիպել ոչ միայն ժամկետանց սնդամթերքի, այլ նաև դա որոշ տեղերում կրում է սովորական բնույթ: Վաճառողը նշում է, որ նոր է ստացել կամ այս շաբաթ են բերել, չնայած այն բանի, որ ապրանքի պիտանելիության ժամկետը ուրիշ բան է հուշում: Իսկ սպառողը գնում է, այլընտրանք չունի, քանի որ համարյա բոլոր խանութները միևնույն մատակարար ֆիրմաներից նույն ապրանք են ստանում և վաճառում:
Հարց է առջանում, թե՞ ինչպես է ստացվում, որ մայրաքաղաքի խանութներց վերանում են ժամկետանց սնդամթերքը, իսկ մայրաքաղաքից հեռու բնակաավայրերում մնում են նման ապրանքները:
Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ գյուղերում և փոքր քաղաքներում սպառման ծավալը փոքր է, կամ ԶԼՄ-ների ու համապատասխան կառույցների աչքից հեռու է, այլ կարելի է ենթադրել, որ մայրաքաղաքի սուպերմարկետների/խանութների ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ապրանքները ոչ թե վերացվում են, այլ ուղղվում են դեպի մարզային խանութներ, երբեմն պիտանելիության ժամկետները փոխված, երբեմն էլ ոչ:
Բերեմ մի օրինակ. Հայաստանի տարացքում տարբեր խանութներում հնարավոր է տեսնել միևնույն գարեջուրը տարբեր արժեքներով` 350դրամ, 450դրամ, 500դրամ: Դեռ կարելի է հասկանալ, որ հնարավոր է, մինչև գարեջուրը Երևանից հասնի շրջան կարող է 450-ից դառնալ 500դրամ(տրանսպորտային ծախսեր), բայց ոչ 350դրամ, ինչը արդեն կասկածելի է:
Փորձեցի խանութներից հետաքրքրվել թե՞ ոնց է հնարավոր, որ նույն ապրանքը նույն խանութում ունի երկու տարբեր գին` 350դրամ և 450դրամ:
Վաճառողուհիներց մեկը անկեղծորեն թե միամիտաբար պատասխանեց, որ էժան տարբերակը ժամկետանց է: Իմ այն հարցին թե՞ ինչի է մնացել ժամկետանց ապրանքը խանութում, նա պատասխանեց, - «Չի մնացել, մենք ենք թափել, համ թազա ենք թափում համ սրանից, ով թարմը առնելու հնարավորություն չունի գնում է ժամկետանց էժանը», և հպարտությամբ հավելեց, - «Մենք գոնե դրանք առանձին ենք վաճառում, իսկ ուրիշ շատ խանութներում թափում են ժամկետանցը և վաճառում են թազի տակ 450 կամ 500 դրամ» :
Պարզ է, որ սա մեկն է այն հարյուրավոր ժամկետանց ապրանքներից, որոնք խանութներում վաճառվում են բնակչությանը, և սրա համար ոչ-ոք պատասխանատվություն չի կրում:

Իսկ հիմի Ամանորի նախաշեմին շուկաներում և խանութներում էլ են ավելացել ժամկետանց սննդամթերքի և խմիչքի պաշարները, քանի որ դրանց սպառումը ապահովված է 100%-ով:
Պարզապես ուզում եմ հիշեցնել որ Հայաստանի սպառողները Երևանով չեն վերջանում, և մարզերում ապրող սպառոներն էլ իրավունք ունեն խանութներից գնել օգտագործմանը պիտանի և առողջությանը չվնասող սննդամթերք, իսկական վերահսկողություն պետք է իրականացվի և ամբողջ Հայաստանի տարածքով:

Ե. Դ.
Комментариев нет:
Отправить комментарий