Показаны сообщения с ярлыком Նյութ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նյութ. Показать все сообщения

28.12.2011

Ժամկետանց սննդամթերք

Եվս մեկ ապացույց նախորդ գրածիս

 Այսօր խանութից գնել էին շոկոլադե սալիկ, այն բացելուց մեջը տեսանք սպիտակավուն ցեցի որդ հիշեցնող ինչ-որ բան:
 Տուփի վրա արտադրության օրը նշված էր 16.02.2011, իսկ պիտանելիության ժամկետը` 6 ամիս, այսինքն ապրանքի ժամկետը լրացել է օգոստոսի 16-ին:
Վերադարձրինք խանութ, և փորձեցինք պարզել ինչու են վաճառում ժամկետանց սննդամթերք: Վաճառողուհին ասեց, որ ապրանքը երեկ են ստացել ու դա ընդհանուր տուփի մեջ է եղել: Միասին ստուգեցինք տուփը, մեջ եղած մնացած շոկոլադները ժամկետի մեջ էին: 
 Աստված գիտի ժամկետանց քանիսն են եղել ու վաճառվել, միթե դա միակն էր այդ տուփի մեջ:
Ե. Դ.

Ժամկետանց սննդամթերքը Երևանից-մարզեր


Ժամկետանց սննդամթերք վաճառվում է նաև շրջաներում
Բոլորս տարբեր հեռուստատեսություննեերի
եթերներից կամ թերթերից տեղեկանում ենք Երևանի այս կամ այն սուպերմարկետում/խանութում  հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի կամ խմիչքի մասին: Բարձրաձայնում են այս կամ այն կազմակերպության արտադրանքի որակի, բաղադրության ընդունված չափանիշներին չհամապատասխանելու, կամ խոսվում խանութներում և սուպերմարկետներում հայտնված անհայտ ծագում ունեցող սննդամթերքի մասին: