26.04.2013

Ի՞նչ են փնտրում գիշատիչները Մարտունիում



Աղվեսներն ու գայլերն այս տարի ավելի հաճախ են երևում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղում: Պատճառն, ըստ որսորդների, կերի պակասն է:











Եթե որսաշրջանն ավելի երկար տևի և որսորդներին էլ անվճար փամփուշտներ տրամադրեն, ապա հնարավոր կլինի պայքարել գայլերի եւ աղվեսների դեմ` կրճատելով նրանց կողմից հասցվող վնասների չափերը:

Ընտանի կենդանիներին սպառնացող այս գիշատիչներին միացել են նաև թափառող շները, որոնք վնասում են հատկապես ընտանի թռչուններին:


Առայժմ վնասատուների դեմ քիչ, թե շատ արդյունավետորեն պայքարողները գյուղի երեխաներն են: Նրանք ինքնաշեն թակարդներով որսում են գիշատիչներին: Այս տարվա 4 ամիսների ընթացքում նրանք արդեն հասցրել են որսալ 8 աղվես:

Հարկ է նշել, որ անցյալ տարի գիշատիչները, մտնելով համայնքի բնակիչներից մեկի անասնագոմ, հոշոտել են 15 գլուխ ոչխար: Այս տարի գայլերը հոշոտել են ընդամենը երկուսին, սակայն նրանց հաճախակի երևալն անհանգստության առիթ է տալիս:


Հեղինակ`Ջիվան Սարդարյան (Մարտունու Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբ)

Комментариев нет:

Отправить комментарий