13.08.2013

Մեղվապահի համար մեղուները կարծես իր զավակները լինեն


«Եկան ասացին` երկու հարյուր հազար մանեթ տանք մեղվի փեթակներն առանց քաշել ծախի»,- պատմում է մարտունեցի Սերյոժա պապը, ով ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է մեղվապահությամբ:











«Ես իմ ամբողջ օրը մեղուների հետ եմ անցկացնում, ավելի շատ իրենց դարդ ու ցավով եմ ապրում, քան` իմ, էդ առաջարկը նույննա, ինչ ասեն` սեփական զավակներիդ ծախի», - ասում է բազմափորձ մեղվապահը եւ ստուգում մեղրի շրջանակները:









Սերյոժա պապը տան ավտոտնակում ձմեռող մեղուներին ձնհալից հետո տեղափոխում է Վարդենիսի լեռները եւ այնտեղ պահում մինչև ձմռան գալը:









Մեղվապահ Սերյոժան, դեմքին քողը դրած, մոտենում է փեթակներին: Նա բացում է փեթակը և սկսում «ծուխ տալ» մեղուներին. ծխի ազդեցությամբ մեղուները մի քանի րոպե չեն խայթում: Այդ ընթացքում մեղրի շրջանակները տեղափոխում է փակ վրանի տակ, որտեղ հարսն ու թոռները պատրաստ սպասում են մեղր քաշելուն: 








Մեղվապահի խոսքերով մեղուն միակ կենդանին է, որը տիրոջը չի ճանաչում եւ ծուխը միակ միջոցն է նրանց մի քանի րոպեով հանդարտացնելու մինչև քաղցրահամ մեղրը քաշվի:




Մեղվաընտանիքի հիմքը հանդիսանում է մայր մեղուն, որովհետև միայն նա է ընդունակ սերունդ տալու: Մեկ օրվա ընթացքում մայր մեղուն կարող է մինչև 2000 ձու դնել: Մայրերի պահանջը մեղվանոցում շատ մեծ է, քանզի մեղվաընտանիքի ուժն ու որակը կախված է մայր մեղվից:




Մեղվապահ Սերյոժայի կարծիքով մեղր ուտելուց առաջ միշտ անհրաժեշտ է փորձաքննություն անել:

«Բնության մեջ տարբեր նյութեր կան, վերջին տարիներին էլ քիմիական նյութերն են շատացել, նեկտար հավաքելուց չգիտես էտ ծաղկի մեջ ինչքա՞ն քիմիա կա, կա՞, թե՞ չկա: Պետք է ստուգում անեն, իմանան մեղրի մեջ եղած նյութերը տվյալ օրգանիզմի համար լավ ե՞ն, թե չէ նոր միայն օգտագործեն»,-ասում է մեղվապահը եւ առաջարկում ստուգել իր մեղրի անարատությունը:




Մեղվապահները մեղրի անարատությունը ստուգող մի քանի տարբերակներ են առաջարկում: Ասում են, եթե թղթի վրա բարակ շերտով քսված մեղրը փորձես այրել, կրակը մեղրին հասնելիս պետք է հանգչի, եթե չի հանգչում, ուրեմն շաքարավազ է խառնված:




Комментариев нет:

Отправить комментарий