10.06.2016

Մարտունու գրադարանի գրքերը փլատակների տակ․ #գրքի_բանկ նախաձեռնություն

 Մարտունու կենտրոնական գրադարանը փլուզման եզրին է:

Գրադարանը հիմնադրվել է 1936 թ.-ին: Գրադարանը գտնվում է Մարտունի քաղաքի քաղաքապետարանի հոգածության տակ, սակայն հիմնադրումից մինչև հիմա, երբևէ պատկան մարմինների կողմից որևէ քայլ չի ձեռնակրվել գրադարանում տիրող քաոսային վիճակը վերացնելու համար:

Այժմ գործում է գրադարանի միայն մի մասնաշենքը: Այն հատվածը, որտեղ ժամանակին
եղել է ընթերցասրահը (նախատեսված` մոտ երեսուն ընթերցողի համար), գրադարանի ոսկե ֆոնդը այժմ վերածվել են գրքերի պահոցի՝ առաստաղի և հատակի փլուզման պատճառով: Այնտեղ էլ տարածքի փոքր լինելու պատճառով գրքերը դրված են միմյանց վրա, իսկ գրապահարաններն այնքան մոտ են դրված մեկը մյուսին, որ անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անցնել և առավել ևս որևէ գիրք գտնել:



Գրադարանում առկա 80.000 անուն գրքից, հիմա շրջանառության մեջ է մոտ 30.000՝ այն էլ մեծ մասը պատռված, մաշված, անընթեռնելի վիճակում: Եվ դրա հետ մեկտեղ գրադարնը սպասարկում է ոչ միայն Մարտունի քաղաքի, այլ նաև նրա հարակից գյուղերի բնակիչներին: Իսկ մասնագիտական գրականությունը գրադարանում գրեթե բացակում է:



Մենք, որպես գրադարանի ճակատագրով մտահոգվող երիտասարդներ, ովքեր մասն են կազմում գրադարանից օգտվող մեծաքանակ ընթերցողնեի, մեր մտահոգությունն ենք հայտում գրադարանի ֆիզիկական և նյութական պայամանների վերաբերյալ։


Եվ ուրախ ենք հայտնել, որ այս հարցում փոքրիկ աջակցություն է ցուցաբերլու  «Մարտունի երիտասարդական բանկը»՝ նվիրելով գրադանին մասնագիտական գրականություն։


Բայց կարևոր է յուրաքանչյուրիս ներդրում գրադարանի պահպանության և երկարակեցության հարցում, այդ իսկ նպատակով «Գրքեր Մարտունու գրադարանին» նախաձեռնության երիտասարդները «Մարտունի երիտասարդական բանկ» կոմիտեի անդամների հետ նախաձեռնում ենք «ԳՐՔԻ ԲԱՆԿ» ակցիան։ 
Եթե կան գրքեր, որոնք չեք ընթերցում, կամ մտահոգված եք դրանց ապագայով նվիրեք գրադարնին ու հնարավորություն տվեք եկող սերունդներին շփվել գրքի գունավոր աշխարհի հետ։
Կարող եք գրքերը բարել «Մարտունի երիտասարդական բանկ» ՝ ք․ Մարտունի ,Կամոյի 17 («Մարտունի ԻնֆոՏուն»․ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ) կամ գրել մեկնաբանություն այս հրապարակման տակ և մենք կվերձնենք ձեր մոտից։

Մարտունու գրադարանը


Հեղինակ՝ Թագուհի Կարապետյան
Լուսանկարները՝ Արմինե Ալեյանի
«Մարտունի ԻնֆոՏան» 
«Մեդիագրագիտություն և
 քաղաքացիական լրագրություն» 
դասընթացի մասնակիցներ

Комментариев нет:

Отправить комментарий