Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը
կազմակերպում են մեկօրյա դասընթաց «Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում» թեմայով: Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներՀրավիրում ենք մասնակցելու ինչպես երևանյան, այնպես էլ՝ մարզային լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Եթե հետևում և զբաղվում եք սիրիահայերի խնդիրներով, եթե լուսաբանում եք դրանք ձեր հրապարակումներում, ապա ձեր կարծիքն ու դիտարկումները շատ օգտակար կլինեն այս քննարկումներում:
Դասընթացը կանցկացվի Երևանում, Գյումրիում և Վանաձորում հունիս-հուլիս ամիսներին: Երևանից, Արագածոտնից, Կոտայքից, Արմավիրից, Արարատից մասնակիցների համար այն կկազմակերպվի հունիսի 22-ին և 23-ին Երևանում: Լոռու մարզում դասընթացը կկանցկացվի հունիսի 30-ին Վանաձորում, Շիրակի մարզում՝ հուլիսի 1-ին Գյումրիում:
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել կենսագրական (CV) և համառոտ հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված դասընթացի թեմայով։ Նամակներն ուղարկեք մինչև հունիսի 20-ըnsafaryan@mediainitiatives.am հասցեին՝ նամակի թեմա (subject) տողում նշելով դասընթացին ներկա լինելու ձեր նախընտրած օրն ու վայրը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, հեռ.՝ 010 58 36 20:
Դասընթացը կազմակերպվում է «Սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Комментариев нет:
Отправить комментарий