Երևան-Վարդենիս մայրուղու ձախ կողմում՝ Մարտունի քաղաքի հարևանությամբ գտնվող այս ընդարձակ, հարթ տարածքը 1960-1980 թթ․ օդանավակայան է եղել։ Այն ի տարբերություն Հայաստանի մյուս աերոդրոմների, ավելի կարճ կյանք է ունեցել՝ մոտ 20 տարի։ Օդանավակայանից չվերթներն իրականացվել են «Ան-2» օդանավերով, որոնք նախատեսված են եղել 12 ուղևորի համար։
Հենց դրանց միջոցով էլ կապ է ապահովվել Մարտունու տարածաշրջանի բնակավայրերի և Երևանի միջև։ Օդանավերը ժողովրդի շրջանում հայտնի են եղել «Կուկուռուզնիկ» անվամբ։ Աերոդրոմի հարևանությամբ եղել են փոքր սպասասրահ և դիսպետչերական կետ։ Սկզբում օդանավերը կատարել են ուղևորափոխադրման դեր, իսկ հետո արդեն գյուղատնտեսական, մասնավորապես՝ իրականացվել են թռիչքներ քիմիական նյութերի արտանետման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Գրունտային թռիչքուղին ունեցել է 1420 մետր երկարություն և
85 մետր լայնություն։ Ծովի մակարդակից բարձրությունը եղել է՝ 1920 մետր։
Այժմ Մարտունու օդանավակայանի տարածքի մի մասը ծառայում է որպես
ասֆալտի գործարան, իսկ մյուս մասը՝ որպես արոտավայր։
Комментариев нет:
Отправить комментарий