26.07.2017

«Հայրենի եզերք․Սևան» խորագրով ցուցահանդես պատկերասրահում

Երեկ՝ հուլիսի 25 –ին, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Մարտունու պատկերասրահում կայացավ «Հայրենի եզերք, Սևան» խորագրով ցուցահանդեսը:

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից Մարտունու պատկերասրահ էին բերվել Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ հեղինակների շուրջ 14 գեղանկարչական աշխատանքներ:

Բացելով ցուցահանդեսը Մարտունու պատկերասրահի վարիչ Անահիտ Գևորգյանը նշեց , որ այսպիսի ցուցահանդես Մարտունու պատկերասրահում կազմակերպվում է առաջին անգամ․ «Սևանա լճի ափին ապրողը մարդը հնարավորություն ունի դիտելու ճանաչված գեղանկարիչների ստեղծագործությունները՝ նվիրված Սևանին», –  միաժամանակ Անահիտ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ Մարտունու արվեստասեր հասարակությանը նման հնարավորություն ընձեռելու համար: 

Ցուցահանդեսին մասնակցում էին Մարտունի քաղաքապետարանի, գեղարվեստ դպրոցի, քաղաքի տարբեր ենթակառուցվածքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նկարները դեռ մի քանի օրը ցուցադրվելու են պատկերասրահում։

Հեղինակ՝ Անահիտ Գևորգյան

1 комментарий:

  1. Հնարավորություն էր ընձեռված արվեստասեր հասարակությանը ներկա գտնվել ցուցահանդեսին: Տպավորիչ էր:Ցանկալի է,որ նման ցուցահանդեսներ հաճախակի կազմակերպվեն:Շնորհակալություն կազմակերպիչներին:

    ОтветитьУдалить