Դպրոցի տնօրենի խոսքով ՀՀ կառավարությունը նոր շենքի կառուցման մասին որոշումը ընդունել է 2015 թվականին։ Նոր շենքը նախատեսված է 600 աշակերտի համար։ 2020 թվականի մարտ ամսին կավարտվեն նոր շենքի նախագծման աշխատանքները, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները։ Դպրոց մտնելիս մեծ ուշադրություն են գրավում պատերին փակցված ամենատարբեր թեմաներով պատրաստված պաստառները, թեմատիկ նկարների շարքերը, ասեղնագործ աշխատանքները։ ՄԿԱ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ռիտա Պետրոսյանի խոսքով դպրոցում ստեղծագործող աշակերտների թիվը մեծ է, և այդ աշխատանքները հենց նրանց ստեղծագործություններն են։ «Դպրոցում գործում են տարբեր խմբակներ, ուր հաճախելով երեխաները կարողանում են ավելի
հետաքրքիր դարձնել իրենց առօրյան։ Արդյունքում ունենք այս յուրօրինակ ստեղծագործությունները, որոնք նոր գույն են տալիս այն միջավայրին, որտեղ մենք անցկացնում ենք մեր օրվա մեծ մասը»․- ասում է Ռիտա Պետրոսյանը։
28.02.2020
Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցն ու իր ստեղծագործ սաները
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий