06.09.2012

Խոշոր ավտովթար Մարտունիում


Այսօր` ժամը 18:20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 36 շենքի մոտակայքում` Սելիմի մայրուղու սկզբնամասից քիչ հեռու, «Մուշ» սուպերմարկետի հարևանությամբ:











Տեսանյութը` «Գեղամա» ՀԸ-ի   


Իրար են բախվել «Աուդի» մակնիշի (պետհամարանիշը` 05 SL 033, վարորդը` 1984 թ.-ին ծնված Տիգրան Զիրոյան), «ՎԱԶ 2101» մակնիշի (պետհամարանիշը` 33 SO 926, վարորդը` 1978 թ.-ին ծնված Շիրակ Արշակյան) և «ՎԱԶ 21010» մակնիշի (պետհամարանիշը` 16 SO 580, վարորդը` 1964 թ.-ին ծնված Վարդան Վարդանյան) ավտոմեքենաները:

«ՎԱԶ 21010»-ի վարորդը և ուղևորը` 58-ամյա Մանվել Մուրադյանը
տեղում մահացել են: Մյուս երկու մեքենաների վարորդները, ինչպես նաև «Աուդի» մակնիշի մեքենայի ուղևորներ 19-ամյա Դավիթ Գևորգյանն ու 25-ամյա Արմեն Ասլանյանը, «ՎԱԶ 2101»-ի ուղևոր 19-ամյա Վարդան Կիրակոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: 

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվությունն` այստեղ:

1 комментарий:

  1. Խոր վշտով ցավակցում եմ մահցածների ընտանիքններին,հարազատներին և ապաքինում մաղթում տուժածնեին....

    ОтветитьУдалить